Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվագիտական պետական համալսարանի ուսանողները բողոքի ցույց են անցկացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց: Նրանք բողոքում են կառավարության նախաձեռնության դեմ, ըստ որի համալսարանը Ֆիզկուլտ ինստիտուտի հետ միասին միանալու են Մանկավարժական պետական համալսարանին:
Ուսանողները վանկարկում են «Չենք ձուլվելու», «Բրյուսով»: