Ոչ միայն տեղյակ ենք արցախցի Տիգրան Ուլուբաբյանի գործից, այլև դրա մասով հատուկ հայտարարություն ենք տարածել։ Լրագրողների հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
«Ընդհանրապես, բռնության դեպքերի մասով ցանկացած ահազանգ ինձ համար շատ մտահոգիչ է, և պետք է կարողանանք ոչ միայն կանխարգելել այս դեպքերը, այլև պատշաճ քննություն ապահովել»:
Մանասյանի խոսքով՝ խոսքը միայն այս դեպքի մասին չէ, քանի որ նմանատիպ մեկ այլ գործի հետ կապված ևս ահազանգ են ստացել. «Ես պահանջելու եմ պատշաճ քննություն իրականացնել, քանի որ սա միակ գործիքն է, որով հնարավոր կլինի պատժել մեղավորներին»,-նշեց նա։
Մանասյանը չցանկացավ մատնանշել մի դեպք, որի մասով մեղավորները պատժվել են՝ ասելով, որ դրանք հավաքագրում են, որպեսզի ներառեն իրենց տարեկան ցեկույցում։
Հիշեցնենք, որ արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կատարված բռնության դեպքով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել՝ մի խումբ անցանձ կողմից խոշտանգման հոդվածով: