Շարունակենք «վայելել» ՀՀ վարչապետ կոչվածի գրառումների «բերկրանքը»։
Հեղինակը դրանք հրապարակում է 5 րոպեն մեկ։
Նախկինում հնչած քննադատությունները հաշվի առնելով, պոռնկացած բարձրաստիճան հոգեւորականների մասին խոսելիս օգտագործելու եմ բացառապես «Կանոնագիրք Հայոց»-ի բառապաշարը։
«Կանոնագիրք Հայոց»-ը Հայ առաքելական եկեղեցու դարերով ձեւավորված վարքականոնների ժողովածուն է։ Դրանում է գրված, որ պոռնկացած (արք)եպիսկոպոսը, տվյալ դեպքում Արշակ «սրբազանը», պետք է կարգալույծ արվի։
Նկատի ունեմ, հենց այդ բառերով է գրված մեր Եկեղեցու կանոնների ժողովածուի մեջ։ «Կանոնագիրք Հայոց»–ի բնորոշմամբ է Արշակ «սրբազանը» պոռնկաբարո։
Սպասենք Կտրիճ Ներսիսյանի արձագանքին, որ իրեն նույնպես բնորոշենք միայն ու միայն «Կանոնագիրք Հայոց»–ի սահմանումներով։ Էլ ոչ մի դոմփել։
***
Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։
Սա Հայաստանի Հանրապետությունն է։
Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա։
***
Ասում է, մենք մեր ձեւով ենք միջամտելու։
Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ։
***
Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել։