Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադա կամուրջը այժմ բաց է և գործում է. ավարտվել են կամուրջի վերանորոգման աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փողքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Այսպիսով, վերանորգման աշխատանքների արդյունքում իրականցվեցին ջրամեկուսացման, բետոնացման և ամրացման աշխատանքեր, նոր տեսք հաղորդվեց կամուրջի եզրաքարերին:
Կամուրջների շահագործումը երկարացնելու և պիտանելիության հետ կապված խնդիրներից խուսափելու համար քաղաքի կամուրջները այսուհետ ավելի հրատապ և նպատակային սպասարկման կենթարկվեն։
Ենթակառուցվածների վիճակը և սպասարկումը բարելավելու համար առկա և հետագա ծրագրերում աշխատանքները կիրականացվեն նոր մոտեցումներով՝ ավելի մեծ ուշադրություն կդարձնենք աշխատանքների պլանավորման ժամկետներին՝ խցանումներից հնարավորինս խուսափելու համար։