Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախցին երբեք, կրկնում եմ` երբեք չի ապրել և չի կարող ապրել Ադրբեջանի հետ խաղաղությամբ․ Արցախի ՄԻՊ

16/07/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրում է. 

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարբեր առիթներով հայտարարությունները և ընդհանրապես այն հռետորաբանությունը, որն օգտագործվում է ադրբեջանական իշխանությունների կողմից, հստակ ցուցիչ են, որ խաղաղ գոյակցության մասին ցանկացած հեռանկար ուղիղ իմաստով անդառնալի հետևանքներ է պարունակում, վտանգի տակ է դնում Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունները և առաջին հերթին ժողովրդի անվտանգությունը, կյանքն ու արժանապատվությունը։

Արցախցին երբեք, կրկնում եմ` երբեք չի ապրել և չի կարող ապրել Ադրբեջանի հետ խաղաղությամբ, սա տարիների դառնությամբ և բազմադրվագ ու հանցավոր իրադարձություններով փաստագրված իրողություն է:

Իմաստազուրկ և ապարդյուն քայլեր են հակառակը ցուցադրելու կամ բեմադրելու բոլոր փորձերը, արցախցու համոզմունքն այս հարցում անբեկանելի ու անհերքելի է:

Իրողությունները պետք է ճշմարիտ ու արդարացի գնահատեն արտաքին այն բոլոր ուժերը, միջազգային այն բոլոր կառույցները, ովքեր հանդիսանում են խաղաղ մարդու պարզագույն` կյանքի իրավունքի պաշտպանն ու ջատագովը: Միջազգային հանրությունը պիտի վերջնականապես ընկալի, որ պարզապես չի կարող լինել խաղաղ գոյակցություն այն ժողովուրդի հետ, որը տարիներ շարունակ սնվել է հայատյացության աննկարագրելի ծավալի հասնող «թույնով», որն ընդամենը ամիսներ առաջ իրականացրել է ամենադաժան պատերազմական հանցագործությունները՝ թիրախավորելով Արցախի գրեթե բոլոր քաղաքացիական բնակավայրերն ու բնակչությանը, խոշտանգել և անմարդկային վերաբերմունքի է արժանացրել հայ ռազմագերիներին և զոհված զինծառայողների մարմինները։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակում ամեն օր խախտվում են Արցախի ժողովրդի իրավունքները, իսկ Ալիևը խոսում է հակամարտության լուծված լինելու մասին ու սպառնում նոր պատերազմով։ Այդ երևույթի գոյության հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի աշնանը Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմն առ այսօր իրավական հստակ գնահատականի չի արժանացել։ 

Եթե Ալիևը 30 տարիների ընթացքում չի հասկացել, որ հակամարտությունը չի կարող լուծված համարվել Արցախի հայության իրավունքների հաշվին, ուրեմն նրան պետք է պարտադրել այդ լուծումը։ 

Միջազգային հանրությունը վերջապես պետք է հասկանա, որ ցուցաբերվող կրավորական կեցվածքով ուղղակի կասկածի տակ է դնում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանրության և առաջնահերթության ողջ գաղափարաբանությունը և զիջում ու պարտության է մատնում մարդու իրավունքներն ու ազատությունները բռնապետությանն ու ագրեսիային»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պուտին․ Ռուսաստանի տնտեսությունը հաղթահարել է համաճարակի հետևանքները

Հաջորդ գրառումը

Հայտնաբերվել է ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանի աճյունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

02/12/2025
Նորություններ

ԱԺ հերթական նիստը՝ ուղիղ

02/12/2025
Նորություններ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին և Մելիք Ղուկասյանին կփոխարինեն

02/12/2025
Նորություններ

Նիկոլ, ավարտիր բանակցային բոլոր փաստաթղթերի «սկանավորումը» եւ հրապարակիր դրանք. Արմեն Աշոտյան

01/12/2025
Հաջորդ գրառումը

Հայտնաբերվել է ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանի աճյունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական