Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Արցախի նախագահը ՀՀ մի շարք բուհերի ղեկավարների հետ քննարկել է կրթությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ընդունել է ՀՀ մի շարք բուհերի ղեկավար կազմերի ներկայացուցիչների:

 Արցախի նախագահի աշխատակազմից 24News-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախի Հանրապետության բարձրագույն կրթության բնագավառին վերաբերող հարցեր: Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի Հանրապետության զարգացման և հզորացման բոլոր երկարաժամկետ ծրագրերի հաջողությունը պայմանավորված է կրթության և գիտության  որակով, և ԱՀ իշխանությունների նպատակը Արցախում ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթական համակարգ ունենալն է:

 Հյուրերը պատրաստակամություն են հայտնել աջակցել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխման աշխատանքներին:

 Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը և ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը: