Արցախի Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին` ժամը 11:00-ին, կգումարի արտահերթ նիստ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ կայքից։
«2022 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած հետեւյալ օրակարգով՝
«Ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (օրենքների նախագծերի փաթեթ)»։