Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է տեսանյութեր, որոնցում նկարահանված զինվորների և տեղանքի հատկանիշները, ըստ Զեյնալյանի, թույլ են տալիս նրանց կամ տեղանքին ծանոթ անձանց պարզորոշ ճանաչել զինվորներին:
Հավանական գերիների, նրանց ընտանիքների անդամների իրավունքները պաշտպանելու նպատակով իրավապաշտպանը խնդրում է տեսանյութերում պատկերված անձանց և/կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել Սիրանուշ Սահակյանի կամ իր հետ՝ ներկայացնելով համոզմունքը հաստատող լուսանկարներ և/կամ տեսանյութեր՝ հավանական գերեվարված անձի և ձեր ճանաչած անձի նույնական լինելու վերաբերյալ:
Նշված են նաև հեռախոսահամարներ՝
- 374 94 907002 (Սիրանուշ Սահակյան), + 374 91 193526 (Արտակ Զեյնալյան)։