Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով իրեղեն ապացույցը կորել է։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Խոսքը վերաբերում է թմրանյութով գլանակին, որը հայտնաբերվել է դեռ 2018 թվականին կաթողիկոսի դեմ ակցիա իրականացնող անձանցից մեկի պայուսակում։
Սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը Sputnik Արմենիային ասաց, որ նախաքննության փուլում պաշտպանին հասանելի նյութերի ծավալից այդպիսի հանգամանք իրեն հայտնի չէ։
Այս հարցով դիմել ենք նաև ՀՀ քննչական կոմիտե, սակայն պատասխան դեռ չենք ստացել։
Հիշեցնենք` Արշակը սրբազանը ձերբակալվեց դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։





