Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արմեն Սարգսյանը Գյումրիում հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ

26/12/2020
- Տեղական

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ:

Շուրջ երկու ժամ տևած զրուցի ընթացքում նախագահ Սարգսյանը և հանդիպման ավելի քան երկու տասնյակ մասնակիցները՝ գիտության, կրթության, մշակույթի, իրավական, գործարար, հասարակական ոլորտների ներկայացուցիչներ, մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ներկայացրել իրենց մտահոգությունները և տեսակետները, անդրադարձել առկա ճգնաժամը հանգուցալուծելու ուղիներին:

«Գալիս է մի պահ, երբ պետք է փորձես զգացմունքներդ մի կողմ դնել և, սառը մտածելով, ծրագրես, թե վաղն ինչ ես անելու,-ասել է նախագահը։ -Երբ մեծ կորուստ ենք ունենում, զգացմունքները մթագնում են մեր ուղեղը, առողջ դատելու ունակությունը, բայց ինչ-որ պահից հետո զգում ենք, որ, միևնույն է, կյանքը շարունակվում է, ու, ինչքան էլ դժվար է, պետք է որոշումներ ընդունես, որովհետև այդ որոշումներից ոչ միայն քո այսօրվա կամ վաղվա վիճակն է կախված, այլ նաև ուրիշների, ընտանիքիդ, քո ազգականների, ընկերների, իմ դեպքում՝ ավելի շատ, չնայած՝ ուղղակի պատասխանատվություն շատ հարցերում չեմ կրում, բայց, միևնույնն է, բեռը դրանից չի պակասում։ Ընդհակառակը՝ ավելի ծանր է, որովհետև հաճախ գիտես խնդիրը, դրա լուծումը, նույնիսկ ասում ես, բայց միևնույն է, լսող չկա։

Ժողովուրդը քվեարկել է և որոշել, որ խորհրդարանական պետություն ենք։ Նախագահական, խորհրդարանական, ո՞րն է լավ կամ վատ, երկրորդական է։ Եթե չունես հավասարակշռություններ և զսպման մեխանիզմներ, դրանցից յուրաքանչյուրը կարող է դառնալ պարզ դիկտատուրա։ Կարևոր չէ՝ այդ դիկտատորի անունն ինչ է՝ նախագահ է, վարչապետ է, թագավոր է, ինչ ուզում է լինի, եթե զսպման մեխանիզմներ և հավասարակշռումներ չկան։ Իսկ մեր Սահմանադրությունը չունի»։

Խոսելով երկրում ստեղծված իրավիճակի մասին՝ Հանրապետության նախագահն ասել է, որ խորը փոսի մեջ ենք, որը կարող է ավելի խորանալ։ «Հստակ է, որ ավելի են խորանալու է մեր տնտեսական դժվարությունները, առողջապահական վիճակը՝ կապված կորոնավիրուսի հետ: Հստակ է, որ ունենք մեծ ժողովրդագրական խնդիր և եթե չկարողանանք որոշ հարցեր լուծել կամ ժողովրդի մեջ հույս արթնացնել, թունելի վերջում լույս ցույց տալ, շատերը հեռանալու են երկրից։ Հեռանալու են մտավորականները, հատկապես երիտասարդ մասնագետները:

Մյուս խնդիրը հումանիտարն է, որովհետև մենք ունենք մեծ թվով անտուն մարդիկ, որոնք եկել են Արցախից։ Մենք չենք տեսնում, որ համապատասխան ծառայությունները անում են բավարար աշխատանք, որպեսզի այդ հարցը լուծվի։

Վիճակն ավելի ծանր է, քան մենք խոսում ենք, որովհետև մենք 30 տարվա ընթացքում հսկայական խնդիրներ ենք կուտակել,-ասել է նախագահը։ -Եկեք միասին մտածենք՝ ինչպես ենք հասել այստեղ։ Այսօր հսկայական խնդիր ունենք պետական ինստիտուտների չաշխատելու հետ կապված։ Այսքան տարիներ մեր բոլոր պետական ինստիտուտներն անձնավորվել են։ Մենք ինչպե՞ս էինք պատրաստվում պատերազմում հաղթել, եթե պետական ինստիտուտները ոչ կարողանում են համագործակցել, ոչ նորմալ պարտականությունները կատարել, չկա կարգապահություն։

26 տարի առաջ մենք փառահեղ հաղթանակ ունեցանք։ Պատճառները բազմաթիվ են՝ մարդկանց ոգին է, որն այսօր էլ կա։ Ես վիրավոր զինվորների հետ հանդիպեցի, նրանք ֆենոմենալ ոգի ունեն, նրանք պատերազմում չեն պարտվել։ 1994-ին մենք հաղթեցինք, որովհետև շատ շուտ կամավորներից բանակ դարձանք և թշնամուց մի քանի տարով առաջ էինք մեր կազմակերպվածությամբ ու պատրաստությամբ, որովհետև այլ երկրներից Մոնթեի նման մարդիկ եկան, ովքեր ինչ-որ փորձառություն ունեին: Խորհրդային բանակից եկան գեներալներ, գնդապետներ, մայորներ և կամավորական հսկա ուժից սարքեցին բանակ, մի քանի տարով թշնամուց առաջ էինք, դրա համար հաղթեցինք։ Իսկ հիմա մի քանի տարով հետ էինք։Ժողովրդագրական իմաստով 26 տարի ի՞նչ ենք արել։ Ինչո՞ւ չկարողացանք Արցախի բնակչությունը գոնե կես միլիոն դարձնել, չեմ ասում՝ մեկ միլիոն։ Մեկ միլիոն բնակչություն լիներ, պատերազմ չէր լինելու, որովհետև ոչ ոք չի գնում պատերազմելու այն տարածքներ, որտեղ մեկ միլիոն մարդ է ապրում։ Եկեք մտածենք՝ ինչպե՞ս եղավ, որ 26 տարի ունեինք, մտածում էինք՝ հաղթել ենք, հարցը լուծված է, երբ թշնամին ամեն օր զենք էր առնում, հայտարարում էր՝ գալու եմ վերցնեմ, ու մենք դա արհամարհում էինք․․․

Կարելի է նորից կոնսպիրացիաների անցնել, որ մեծ տերությունները արեցին, բայց եկեք մեզ նայենք։ Եթե այսպես ենք շարունակելու, որ մեր բոլոր հարցերը լուծվում են ինչ-որ տեղ, այլ մոլորակի վրա… Այո, մեծ տերություններն ունեն իրենց շահերը, մեր խնդիրն է պարտադրել մե՛ր շահերը»։

Նախորդ գրառումը

Տարօրինակ պատերազմ. ռազմական պարտության մեխանիկան

Հաջորդ գրառումը

Թույլ չտաք Ձեր ուսադիրների հետեւում թաքնվելով՝ շարունակեն երկիրը կործանել․ գեներալները դիմել են իրավապահ համակարգի աշխատողների ընտանիքներին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026
Նորություններ

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026
Նորություններ

Առավոտյան ձերբակալվել է Ռուբեն Հակոբյանը

19/06/2026
Հաջորդ գրառումը

Թույլ չտաք Ձեր ուսադիրների հետեւում թաքնվելով՝ շարունակեն երկիրը կործանել․ գեներալները դիմել են իրավապահ համակարգի աշխատողների ընտանիքներին

Լրահոս

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026

2026 թվականի աշխարհի առաջնության D խմբում տեղի ունեցավ երկրորդ փուլի ևս մեկ խաղ։ Թուրքիայի ազգային հավաքականը հանդիպել է Պարագվայի ազգային...

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական