Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի 2021 թ. ապրիլի 20-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով:
ՌԴ նախագահի անունից մեդալը 2022 թ. հունվարի 12-ին հանձնել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը աշխատանքային այցով գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ մասնակցում է Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: