Ուրբաթ, Հունիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արթնացիր, հայ ժողովուրդ. պետք է ընդարձակել ռազմաքաղաքական գործընկերների շրջագիծը. Արամ Ա Կաթողիկոս

28/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Առաջին հանրապետության օրվա առթիվ եւ Հայաստանի ներկա կացության վերաբերյալ հանդես է եկել պատգամովր:

Ստորեւ ներկայացնում են նրա պատգամը. 

«Ամեակները սոսկ անցեալին նայելու առիթներ չեն։ Անոնք նաե՛ւ յիշեցում են ու մարտահրաւէր՝ անցեալի լոյսին տակ ու ներկայի պայմաններուն համահունչ, քննական հայեացքով ու նպատակասլաց տեսլականով ապագան ծրագրելու ու կերտելու։

Այսպէ՛ս է Մայիս 28 մեր ազգին համար։ Արդարեւ, ճակատագրական պայմաններու մէջ կերտուած Հայաստանի անկախութիւնը ահաւոր տագնապներ դիմագրաւեց եւ աշխարհաքաղաքական պարտադրանքներու հետեւանքով Հայաստանը կորսնցուց իր անկախութիւնը։ Սակայն, անկախութեան երազը մնաց արծարծ մեր ժողովուրդի կեանքին մէջ, եւ 1991-ին պատմական Հայաստանի գէթ կտոր մը հողին վրայ մեր երազը դարձաւ իրականութիւն։

Անցնող 30 տարիներուն Հայաստանը ապրեցաւ վերիվայրումներ. պայմանները չներեցին որ ան ունենայ կազմակերպական ու զարգացման ծրագրուած ընթացք եւ քայլ պահէ շրջանի աշխարհաքաղաքական փոփոխութիւններու հոլովոյթին հետ. տնտեսական տագնապը, արտագաղթը եւ փտածութիւնը հիւծեցին երկիրը եւ Արցախի վերջին պատերազմը Հայաստանը մատնեց ահաւոր ճգնաժամի։ Առաջին անկախութենէն 103 տարիներ յետոյ Հայաստանը դա՛րձեալ կ’ապրի ճակատագրական օրեր։ Արցախի պատերազմին հետեւանքով մեծ թիւով զոհեր տուինք, հող կորսնցուցինք, տխրահռչակ յայտարարութիւն ստորագրեցինք եւ աւելին՝ այսօր վտանգուած են նաե՛ւ Հայաստանի սահմանները։

Արդարեւ, մեր ազգը խորապէս ցնցող, Արցախի անկախութիւնը վտանգող, Հայաստանի ապագան մշուշապատող յիշեալ վտանգալից զարգացումներուն նկատմամբ Սփիւռքը ու Մենք չենք կրնար անտարբեր մնալ։

Մեր ողջ ժողովուրդը ամբողջական, առարկայական ու հրապարա¬կային հաշուետուութիւն կը պահանջէ։ Յուսահատութեան ու անորոշութեան ամպեր կուտակուած են հայ կեանքի երկինքին վերեւ։ Բայց մենք կը մերժե՛նք վախի մթնոլորտ, պարտուողական հոգեվիճակ եւ մեր ժողովուրդը նահանջի առաջնորդող քայլեր։

Մենք ամուր հաւատք ու աներեր կամք ունեցող ժողովուրդ ենք։ Այսպէ՛ս եղած ենք մեր դարաւոր պատմութեան ընթացքին՝ հակառակ մեզ շրջապատող ահաւոր փոթորիկներուն։ Իր աշխարհագրական դիրքին պատճառով Հայաստանը եղած է կռուախնձոր մեծ պետութիւններու միջեւ։ Այսօր եւս նո՛յնն է պարագան։ Հարկ է ժամանակի նշանները ճի՛շդ կարդալ, Կովկասէն ներս Հայաստանի տեղն ու դերը իրապա՛շտ մօտեցումով արժեւորել ու համապատասխան կողմնորոշում որդեգրել՝ հեռո՛ւ տեսական մօտեցումներէ, ամբոխավարական պոռթկումներէ ու պարագայական որոշումներէ։ Հայաստանի տագնապը էապէս անվտանգութեան ու գերիշխանութեան տագնապ է։

Եթէ չկարենանք զայն այսօր միասնականութեամբ, խոհեմութեամբ ու հեռատեսութեամբ դիմագրաւել, Հայաստանի պետականութեան հիմքերը կրնան վտանգուիլ՝ նոյնի՛սկ Հայաստանի գոյութիւնը։

Ըլլանք իրատես։ Ներկայ պայմաններուն մէջ փաստօրէն Հայաստանը կարող չէ առանձին երաշխաւորել իր անվտանգութիւնը։ Հետեւաբար, անհրաժեշտ է հետեւողական ճիգ թափել ամրապնդելու ու միաժամանակ ընդարձակելու փոխադարձ շահերու ու վստահութեան վրայ հիմնուած մեր ռազմաքաղաքական գործընկերներու շրջագիծը։ Հայաստանի անկախութիւնն ու ամբողջականութիւնը մեզի համար անսակարկելի ազգային սրբութիւններ են։ Անոնց ամուր պահպանման նկատմամբ հարկ է որդեգրել միակամ ու անզիջող կեցուածք։ Ըլլանք զգօն։ Պատերազմը չէ աւարտած։

Մեր ցեղասպան դրացիները կը շարունակեն սպառնալ Հայաստանի ամբողջականութեան ու գերիշխանութեան եւ Արցախի անկախութեան. իսկ մենք քինախնդրութեամբ լեցուն զիրար կ’ամբաստանենք, մեր ոյժերը կը ջլատենք՝ կորսնցնելով նոյնիսկ մեր բարոյական ու ազգային արժէքներու կողմնացոյցը։

Անցնող տարիներուն Ազրպէյճանը պատրաստուեցաւ քաղաքական բանակցութիւններու ձախողութեան պարագային, իր կամքը զինուորապէս պարտադրելու։ Իսկ մենք ռոմանթիք զգացումներով օրօրուեցանք ու անիրատես խոստումներով շլացանք եւ իմաստութիւնը ու քաջութիւնը չունեցանք պատրաստուելու թէ՛ խաղաղութեան եւ թէ պատերազմի։ Չմոռնանք երբեք, որ եթէ այսպէս կոչուած «ո՛չ պատերազմ եւ ոչ խաղաղութիւն» ռազմավարութիւնը միջազգային կամ շրջանային հովանաւորութիւն չի վայելեր, կը դառնայ ժամանակաւոր ու վտանգալից, որուն սուղ գինը վճարեց Հայաստանը։ Ընդունի՛նք մեր սխալները։ Քառասունըչորս օրեր հայու արիւն հոսեցաւ մեր հողերուն վրայ. առանձին մնացինք։

Այսօր Հայաստանը կը գտնուի անդունդի եզրին. դա՛րձեալ առանձին ենք։ վստահինք մեր ոյժին։ Յիշենք հայրենիքի փրկութեան համար մղուած Աւարայրի ու Սարտարապատի ճակատամարտերը։

Արթնցի՛ր հայ ժողովուրդ։ Ոյժերու համախմբումը ի խնդիր Հայաստանի փրկութեան անյետաձգելի հրամայական է։ Մեր հաւաքական վճռակամութեամբ եւ համայն հայութեան մասնակցութեամբ կոչուած ենք վերակերտելու այնպիսի Հայաստան մը, ուր

– պետութեան շահերը դառնան գերիվեր ներ-քաղաքական հակադրութիւններէն ու անձնակեդրոն նպատակներէն.

– ազգին ու հայրենիքին ընդհանրական ու գերագոյն արժէքներն ու ձգտումները իրենց շուրջ համախմբեն մեր բոլոր զաւակները՝ իրենց քաղաքական տարբեր հայեցակէտերը պահելով հանդերձ.

– հոգեմտաւոր եւ ընկերաբարոյական արժէքներն ու սկզբունքները առանցքային տեղ գրաւեն ընկերութեան կեանքէն ներս.

– ազգային ինքնութեան առողջ պահպանումը համաշխարհայնացման ապահայացնող հոսանքներուն դիմաց՝ դառնայ առաջնահերթ նախանձախնդրութիւն։

Մենք կոչուած ենք միա՛սնաբար վերակերտելու այնպիսի Հայաստան մը, որ

– ունենայ զարգացող տնտեսութիւն՝ օրէնքի գերակայութեամբ երաշխաւորուած.

– ունենայ արդարութեան, թափանցիկութեան ու համարատուութեան վրայ ամրօրէն խարսխուած կառավարման առողջ համակարգ ու վստահութիւն ներշնչող իշխանութիւն.

– ունենայ հզօր բանակ՝ ինքնապաշտպանութեան արդի զէնքերով օժտուած.

– կարենայ դիւանագիտական աշխարհէն ու միջազգային համայնքէն ներս իր կարեւոր տեղը գրաւել.

– կարենայ մեր ազգին բռնաբարուած իրաւունքները պաշտպանել։

Վերջապէս, մենք կոչուած ենք միա՛սնաբար վերակերտելու այնպիսի Հայաստան մը, որ կարենայ լոզունգներէ անդին՝ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիութեան գործնական արտայայտութիւն տալ՝ համազգային խորհուրդի մը կողմէ ճշդուած յստակ ուղեգիծի հետեւողութեամբ։ Հայաստանի ու ազգին ապագան մե՛նք պիտի որոշենք ու կերտենք, ո՛չ ուրիշներ, որքան ալ դառն ըլլան մեզ շրջապատող պայմանները եւ ահաւոր՝ մեզ դիմագրաւող մարտահրաւէրները։

Արդ, չսպասենք ապագան սոսկ երազելով ու խոստումներ շռայլելով, զայն սկսինք կերտել այսօ՛ր՝ մեր ողջ ազգի ներուժին ու մարդուժին ամբողջական լարումով։ Ա՛յս է պատգամը Մայիս 28 կերտած սերունդին։ Ա՛յս է պատգամը Արցախի պաշտպանութեան ի խնդիր իրենց անձերը ընծայաբերած մեր նահատակներուն։ Թող Աստուած պահէ, պահպանէ ու հզօրացնէ մեր ազգն ու հայրենիքը։

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

28 Մայիս 2021

Անթիլիաս, Լիբանան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ը չի վերադառնա Ռուսաստանի հետ բաց երկնքի մասին պայմանագրին

Հաջորդ գրառումը

Սերժ Սարգսյանը Վանաձորում է. նա հարգանքի տուրք է մատուցել Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսների հիշատակին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին. ՀԷՑ

19/06/2025
Նորություններ

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025
Նորություններ

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025
Նորություններ

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին

19/06/2025
Հաջորդ գրառումը

Սերժ Սարգսյանը Վանաձորում է. նա հարգանքի տուրք է մատուցել Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսների հիշատակին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին. ՀԷՑ

19/06/2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու Արհեստակցական կազմակերպությունը հայտարարությամբ են հանդես եկել։ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է...

ԿարդալDetails

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական