Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արդյոք Ադրբեջանը որեւէ մեկի խոսքի՞ն էր սպասում՝ պատերազմ սկսելու համար. այդ ռիսկի մասին հայտարարվել էր դեռեւս 2018-ին. «Ժողովուրդ»

26/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկար ժամանակ է, ինչ հասարակական-քաղաքական շրջանակները քննարկում են թեման, որ Ադրբեջանի համբերության բաժակը լցվեց այն պահից, երբ Փաշինյանն արտաբերեց «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունը: Օրեր առաջ նման միտք արտահայտեց նաեւ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը, ի թիվս այլ մեղադրանքների, խոսեց նաեւ Փաշինյանի վերոնշյալ արտահայտության մասին: Իրականում հասկանալի է, որ մի հայտարարությունը չէր կարող մարտական դիրքի բերել հրացանները։

Ադրբեջանը հարձակվելու մտադրություն միշտ է ունեցել, քանի որ ռազմական բալանսը խախտվել էր դեռեւս 2003-2004թթ-ից, երբ Ադրբեջան սկսեցին հոսել միլիարդավոր նավթադոլարներ, ու այդ երկիրը սկսեց բացահայտ խոսել Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Իսկ 2018-ի ապրիլին ԱԺ ամբիոնից հայտարարվեց, թե մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։ Նիկոլ Փաշինյանը մշտապես հիշեցրել է, որ դեռեւս 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը հայտարարում էր բանակցությունների ավարտն ու պատերազմի տրամաբանական սկիզբը։ Հիմա Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները մշտապես բարձրացնում են հարցը. իսկ ինչպե՞ս ենք մենք պատրաստվել պատերազմին։ Ոչ մի թիզ հող, Բաքվում թեյ խմելու պատրաստակամության եւ նմանատիպ այլ արտահայտություններն ու ձեւակերպումները եղել է հայ քաղաքական գործիչների կամ նրանց թիմակիցների սիրելի գործելաոճը` հայրենասեր ու հայրենատեր երեւալու համար:

Այդ միտքը ներարկվել է հասարակության մեջ միշտ։ Իսկ իրականում բարձրաստիճան շատ զինվորականներ դեռ տարիներ առաջ շշուկով խոսում էին, որ այսպես երկար դիմանալ չենք կարող։ Թեեւ նախկին իշխանությունները հայտարարում են, թե իրենք երկիր պահել են ամեն գնով, այնուամենայնիվ, գործող իշխանությունը հիշեցնում է, որ բանակից անհայտ պատճառներով ազատվել են հազարներով մարդիկ, դրա պատճառով միջդիրքային հեռավորությունները գնալով նոսրանում էին։

Դե իսկ տնտեսությունը չէր հասցնում այն ծավալների զենք-զինամթերք գնել, ինչ չափով ազերիների ձախակողմյան նավթադոլարներն էին գեներացնում։ Ավելին, միլիարդները նաեւ միջազգային հարթակներում էին սկսել հարցեր լուծել: Այսպիսով, պետք է արձանագրենք, որ 44-օրյա պատերազմում մենք պարտվել էինք դեռ վաղուց։ Ուղղակի գործող իշխանության օրոք սկսվեց, եւ վատ կառավարումն էլ իր դերն ունեցավ պարտության հարցում»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էկոնոմիկայի նախարարը ցնծության մեջ էր, բայց թե որ երկրի տնտեսության մասին էր խոսում կամ երազում, հայտնի չէ. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Բոլորը կարող են դառնալ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի համահեղինակ. Սպարտակ Սեյրանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

2026 թիվը շատ վատ է սկսում տարածաշրջանային կայունության խալխլելու առումով. Արման Աբովյան

03/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր տարին՝ նոր ապօրինություններով. Սուրեն Սուրենյանց

03/01/2026
Նորություններ

Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում լույս չկա

02/01/2026
Նորություններ

Ջերմաստիճանը կտրուկ կնվազի. հորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. քաղաքապետարան

02/01/2026
Հաջորդ գրառումը

Բոլորը կարող են դառնալ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի համահեղինակ. Սպարտակ Սեյրանյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական