Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արգիշտի Քյարամյանը կնշանակվի ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար. «Ժողովուրդ»

13/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի մշտական նիստում կքննարկվի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծերի փաթեթը: 2019-ի հակակոռուպցիոն ռազմավարությամբ որոշվել էր, որ պետք է ստեղծվի հակակոռուպցիոն մեկ մարմին, որի ստեղծմամբ էլ մյուս բոլոր մարմիններում՝ Ազգային անվտանգության ծառայությունում, Հատուկ քննչական ծառայությունում, Քննչական կոմիտեում եւ Պետեկամուտների կո­միտեում, պետք է կրճատվեն կոռուպցիոն հանցագործություններ քննող հաստիքները եւ փոխանցվեն Հակակոռուպցիոն կոմիտեին: Իսկ այժմ մի քանի հետաքրքիր փաստ ներկայացնենք նախագծից․ կենտրոնի աշխատակիցների քանակը լինելու է մոտ 150, այդ թվում՝ առնվազն 30 քննիչ ու 60 օպերլիազոր:

Հակակոռուպցիոն կենտրոնի ստեղծման համար կառավարությունը երեկ 8 միլիարդ 203 միլիոն դրամ հատկացրեց, որը նախատեսված է ծախսել 2021-2023 թվականներին, եւ որից մոտ 5,1 միլիարդը՝ աշխատավարձի, կոմունալ եւ գրասենյակային ծախսերի, ավելի քան 5 միլիարդը՝ շենքային պայ­մանների, 285,5 միլիոնը՝ տեխնիկական հագեցվածության, իսկ 192 միլիոն դրամն էլ՝ տրանսպորտային հագեցվածության համար: Կոմիտեի աշխատա­կիցների աշխատավարձն էլ մոտավոր կկազմի 650 հազար՝ առանց հարկերի, կոմիտեի նախագահինը՝ 700 հազարի չափ: Համեմատության համար նշենք, որ այսօր ԱԱԾ-ում հակակոռուպցիոն գործերով զբաղվող քննիչը ստանում է 300 հազարից պակաս աշխատավարձ՝ հարկերը հանած, այսինքն՝ ստեղծվելու է քննիչների մեջ անհավասար մրցակցային միջավայր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նորաստեղծ քննչական մարմինը կղե­կավարի 28-ամյա Արգիշտի Քյարամյանը, ով անակնկալ ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից եւ այժմ Քննչական կոմիտեի փոխնախագահն է»: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Al Arabiya-ի ռեպորտաժը քուրդ զինյալների վերաբերյալ հունից հանել է թուրքական ԶԼՄ-ներին

Հաջորդ գրառումը

ԱԺ-ն՝ իր գրպանային մեծամասնությամբ, Ջհանգիրյանի համար օրենք պիտի փոխի. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվեց

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. Նիկոլ Փաշինյան

20/11/2025
Նորություններ

Ուղիղ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

20/11/2025
Նորություններ

Ուղիղ. Կառավարության նիստ. օրակարգում 39 հարց է, 35-ը չի զեկուցվում, ևս 2 հարց գաղտնի է 

20/11/2025
Հաջորդ գրառումը

ԱԺ-ն՝ իր գրպանային մեծամասնությամբ, Ջհանգիրյանի համար օրենք պիտի փոխի. «Ժողովուրդ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական