Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արագ տեմպերով ադրբեջանցիները շինարարություն են անում Գորիս-Կապան ճանապարհի աջ և ձախ հատվածում. Գորիսի փոխքաղաքապետ

11/10/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գորիս-Կապան ճանապարհին ոստիկանական անցակետ տեղադրած ադրբեջանցների շինարարությունն ավարտին է մոտենում։ Ճանապարհն օկուպացրած ադրբեջանցիները կառուցում են բենզալցակայան ու մաքսակետ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հաղորդել է Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։ Մեծ մասշտաբով, արագ տեմպերով Ադրբեջանցիները շինարարություն են անում ճանապարհի աջ և ձախ հատվածում։«Ինձ թվում է, ավարտական փուլում են շինաշխատանքները։ Անցակետից մոտավորապես 150-200 մետր դեպի Գորիս-Կապան ճանապարհի աջ հատվածում իմ տարածքն էր՝ մեր տարածքների ազատագրումից հետո է այդ տարածքը ինձ անցել։ Անցակետից սկսած մինչև այդ հատվածը կատարվում է շատ մեծ շինարարություն։ Անմիջապես իմ հատվածում կառուցում են լցակայան՝ ո՞ւմ համար ու ի՞նչ միջոցներով՝ չգիտեմ։ Ո՞ւմ են սպասարկելու՝ ևս չգիտեմ»,- հայտնել է փոխքաղաքապետը։

Ոստիկանական անցակետից սկսած՝ ճանապարհի աջ ու ձախ հատվածներում ակտիվ շինարարությունները զրոյական կետից չեն սկսվել, վերակառուցում են երբեմնի հայկական շինությունները։ Ադրբեջանցիները բացի նախկին բենզալցակայանը վերանորոգելուց նոր շունչ են տվել նաև նախկին գործարաններից մեկին։ Այստեղ, ըստ Քոչարյանի կլինի սահմանային մաքսակետ՝ ճանապարհով երթևեկողներին հարկելու համար։ Այս պահին նոր կառուցվող կետի հատվածում տեղադրված է կայան, որտեղ էլ հարկերը վճարում են իրանցի բեռնատարների վարորդներն ու շարունակում ճանապարհը։«Գորիս-Կապան ճանապարհի աջ հատվածում՝ ոստիկանական կետից 60 մետր այն կողմ, նախկին «Ասֆալտաբետոնի» գործարանի հատվածում մեծ շինարարություն են անում։ Ոնց որ կառուցում են մեծ տերմինալ՝ անցակետային տամոժնյա։ Այնտեղ եղել է ասֆալտբետոնի գործարանի վարչական շենքը։ Դիմացը մեծ հրապարակ է կառուցված՝ աջ ու ձախ ճանապարհները մտնում են, դուրս գալիս։ Հիմա այդ հատվածում կրպակ է դրված՝ պարսիկները մոտենում են, գումարները մուծում ու գնում։ Փաստացի՝ ոստիկանական անցակետն է, դրանից հետո գալիս է տամոժնյան, դրանից հետո՝ բենզալցակայանը»։

Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ստեղծված իրավիճակն անհանգստացնում է փոխքաղաքապետին։ Չնայած արդեն մեկնարկել է այլընտրանքային ճանապարհի շինարարությունը, որը նախատեսվում է ավարտին հասցնել նոյեմբերին, Քոչարյանը լուրջ վտանգներ է տեսնում։ Կարծում է ՝ գլխավոր մայրուղին այլևս չի օգտագործվի։ «Հավանականությունը հենց նրանում է, որ մեր մայրուղին չենք կարողանալու օգտագործել։ Եթե վաղը մյուս օրը մեզ էլ պետք է արդեն կանգնեցնեն՝ ճանապարհը անցնելու համար վարձ պահանջեն՝ դուք գնալո՞ւ եք այդտեղով։ Այլընտրանքային ճանապարհը կառուցելուց հետո՝ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերը ընկնում են շրջափակման մեջ։ Նրանց համար էլ նույնպես կառուցում են այլընտրանքային ճանապարհ։ Ձմեռը մեծ պրոբլեմներ կունենան՝ 60-70 կմ պետք է շրջանցեն՝ Գորիս հասնելու համար։ Տաթևի ոլորաններով գալու են, հասնեն Գորիս։ Մտավախությունս այն է, որ երեք գյուղերը կարող են դառնալ ծերանոց՝ ջահելները լքեն, մնան ծերերը»։

Հարցին, արդյոք հնարավո՞ր է նաև Շուռնուխի կամ Կարմրաքարի հատվածում ադրբեջանցիները ևս անցակետեր տեղադրեն, Քոչարյանը նշեց, որ չի բացառվում։«Պատկերացրեք՝ դուք ուզեք գնաք Արտաշատ, չկարողանաք գնալ միանգամից։ Պետք է գնաք Աշտարակ, որտեղից ինչ- որ ուրիշ ճանապարհներով գնաք Արտաշատ՝ պատկերացրեցի՞ք»,- եզրափակել է փոխքաղաքապետը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատերազմի արդյունքներից, բացի Ռուսաստանից ոչ ոք գոհ չէ, այդ թվում Թուրքիան. Հայկազուն Ալվրցյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանն այս փուլում շարժվում է իր հայտնի մոտեցումներով՝ սահմանագծին պահպանել լարվածությունը․ Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

21/11/2025
Նորություններ

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվեց

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. Նիկոլ Փաշինյան

20/11/2025
Նորություններ

Ուղիղ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

20/11/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանն այս փուլում շարժվում է իր հայտնի մոտեցումներով՝ սահմանագծին պահպանել լարվածությունը․ Տիգրան Աբրահամյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական