Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Սամվել Կարապետյանը բանտում նստած օդ է հանում Փաշինյանի ՀԵՑ-ը խլելու օպերացիան: Ողջ մեդիադաշտն ու սոցիալական ցանցերը գմփում են արբիտրաժի որոշմամբ, որը մեղմ ասած իրավաքաղաքական առումով մեծ հարված է ՀՀ իշխանությանը: Իշխանական քարոզչախումբը թույլ է տալիս լուրջ սխալներ քարոզչության ֆրոնտում և առկախվում է:
ՀՀ կառավարությունը հանդես է գալիս իրավաքաղաքական առումով խորը անգրագետ տեքստով: Դա ևս չի անցնում քարոզչության բեկման տեսանկյունից: Ի՞նչ է որոշում անել Փաշինյանը այդ ընթացքում բեկման համա՞ր հրապարակում է նյութ իր ու իր կնոջ չամուսնության պատճառների մասին: Ինչու՞ է դա անում, գլխի ընկեք երեք անգամից:
P.S.
Ավտորիտարիզմ հաստատելը մանիպուլյատորի խելքի բան չի»: