Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի 2021 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման մեջ նշվում է, որ Առողջապահության նախարարությունը 2020 թ․ չի ունեցել ռազմավարական գործողությունների և համաճարակների կառավարման պլան, ինչպես նաև չի ունեցել արտակարգ իրավիճակներում ծավալվող միջոցառումների ծրագիր, չի իրականացվել հիվանդության կանխարգելման` համաճարակի առանձնահատկությունները հաշվի առնող ռազմավարական գործողությունների պլանավորման կամ դրան համարժեք աշխատանք։
Հաշվեքննիչ պալատը նաև արձանագրել է կորոնավարակի թվերի վերաբերյալ խախտումներ. այսպես համակարգչային տոմոգրաֆիայի հայտերը համակարգ մուտքագրվել է` առանց դեպքի կոդը նշելու, ինչի պատճառով հնարավոր չի եղել հստակ իմանալ, արդյոք այդ պացիենտները կորոնավիրուսով նոր վարակվածներ են։ Նաև դեպքեր են արձանագրվել, ըստ որի մեկ անգամից ավել «Արմեդ» համակարգ է մուտքագրվել իրականացված հետազոտություններ, իսկ դրա դիմաց վճարումներ են կատարվել։
Հաշվեքննիչ պալատի հաղորդման համաձայն, փաստորեն, Առողջապահության նախարարության անգործության պատճառով ՀՀ-ում չի հաջողվել վերահսկել կորոնավիրուսի տարածումը, որը հանգեցրել հազարավոր զոհերի։
Բացի դրանից՝ ԱՀԿ-ն մայիս ամսին զեկույց հրապարակեց տարբեր երկրներում կորոնավիրուսից մահվան թվերի վերաբերյալ։ Դրանից հետո ՀՀ Առողջապահության նախարարությունը հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ ԱՀԿ թվերն ուռճացված են։



