ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումներին անդրադառնալով՝ ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունվել:
Նրա կարծիքով՝ նույնիսկ առանց փաստաթղթի, միջազգային հանրությունը հստակ դիրքավորվել է, երկրների մեծ մասն ընդծել է ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը, մինչև ներխուժումը եղած դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։ Բազմիցս օգտագործվել է ագրեսիա եզրույթը։
«Հստակ դիրքորոշում կա, որ սա ագրեսիա է Հայաստանի նկատմամբ, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր։ Մեկ տարուց ավելի Ադրբեջանը հայտարարում է, թե չկա Լեռնային Ղարաբաղ ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր։ Երեկ բազմաթիվ երկրներ հակառակն ասացին։
Գաղտնիք չէ, որ առանձին երկրներից կամ երկրից ունեինք ավելի մեծ ակնկալիքներ, որոնք չարդարացան»,- Կառավարության այսօրվա նիստում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։