Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է. «Անմեղսունակության կանխավարկած» հասկացություն իրավական առումով գոյություն չունի, բայց ամեն օր ավելի ու ավելի ենք համոզվում, որ այն կարելի է կիրառել ժամանակակից հայ իրականության մեջ:
Վերջերս հերթական տրագիկոմեդիան խաղարկվեց Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Շատերին Նիկոլի գործակալական տեքստերն այլևս չեն զարմացնում, բայց շարունակում են զայրացնել: Դեկտեմբերի սկզբներին հրապարակ նետվեց հերթական տխմարությունը` «Արևմտյան Հայաստան» եզրույթը հակադրելով «Արևմտյան Արդրբեջան» արհեստածին մոգոնվածքին:
Հիշում եք, չէ՞, թե ինչ հիմնավորում տվեց արդեն սափրված ՆՓ-ն. եթե ասում եք Արևմտյան Հայաստան, ապա ադրբեջանցիներն էլ իրավունք ունեն Հայաստանի տարածքը «Արևմտյան Ադրբեջան» անվանել:
Հիմա կարևոր մի հարց.
Ինչու՞ հանկարծ Փաշինյան Նիկոլը որոշեց անդրադառնալ այդ երկու հասկացություններին, այդ կերպ փորձելով արդարացնել ադրբեջանական հակահայ քարոզչության խոսույթներն ու ձևակերպումները:
Պարզ բացատրությունը հետևյալն է.
2023 թ. նոյեմբերին ֆեյսբուքյան գրառումով ահազանգել էի, որ Գիտությունների ազգային ազգային ակադեմիայի երկու գիտաշխատողներ՝ Լուսինե Խառատյանն ու Արսեն Հակոբյանը արտասահմանյան դրամաշնորհով և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների ՀԿ-ի աջակցությամբ հրատարակության էին պատրաստել Հայաստանի տարածքում ադրբեջանական ժառանգությանը նվիրված մենագրություն: Այդ մենագրությունը տպագրության էր երաշխավորել ՀՀ ԳԱԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գիտխորհուրդը: Ազգագրագետներ Հրանուշ Խառատյանին և Հարություն Մարությանին մեղադրել շինծու «թավշյա հեղափոխությանը» և Բաքվի «Արևմտյան Արդրբեջան» նախագծին և սպասարկելու մեջ, հաշվի առնելով, որ վերջիններս այդ գիրքը տպագրության երաշխավորներն ու աջակցողներն էին:
Պատասխանը չուշացավ. Հարություն Մարությանը քաղաքացիական դատարանին հայցադիմում ներկայացրեց իմ դեմ, պահանջելով, որ ես ներողություն խնդրեմ իրենից վիրավորանքի համար: Ուշադրություն դարձրեք, որ հայցադիմումը ներկայացնում է միայն Հարություն Մարությանը, առանց Հրանուշ Խառատյանի: Պատճառները կհասկանաք ստորև շարադրված տեքստից:
Դատական նիստերին Հ. Մարությանն այդպես էլ չներկայացավ, չնայած դիմել էի դատարանին որպես վկա բերման ենթարկելու և իմ հարցերին պատասխան համար, առանց որի հնարավոր չէր լինի օբյեկտիվ վճիռ ներկայացնել:
Դեկտեմբերի 9-ին, հինգ օր ուշացումով, դատավոր Լիլիթ Սաղոյանը կայացնում է վճիռ, որի համաձայն ես պետք է ներողություն խնդրեմ Հարություն Մարությանին՝ վերջինիս վիրավորելու համար: Մեկ անգամ էլ կրկնեմ, որ իմ մեղադրանքի երկու համատեքստերը հակասահմանադրական ու հակապետական գործողությանն աջակցելն է ու Հայաստանի Հանրապետության ռազմավարական անվտանգության դեմ սպառնալիք ստեղծումն (ականջդ կանչի ԱԱԾ):
Դատավոր Սաղոյանին չշտապենք գրանցել «Արևմտյան Ադրբեջանի» դատաիրավական համակարգի No. 1 դատավորի համարի տակ: Կարծում եմ, որ նա դեռ ժամանակ ու հնարավորություն կունենա մեղա գալու և իր որոշման խայտառակ բնույթը վերլուծելու համար, քանի որ իր թեթև ձեռքով ստեղծվել է խիստ վտանգավոր նախադեպ, որի հետևանքները շատ ծանր են լինելու:
Հիմա միամիտ հարց.
Ի՞նչ եք կարծում, դատավոր Լիլիթ Սաղոյանն արդյոք ռիսկի կդիմեր ու դատարանի դահլիճում կցուցադրեր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր Կարապետ Բադալյանի կնոջ՝ Լուսինե Խառատյանի պատկերով ադրբեջանական հակահայկական տեսանյութերը և վճիռ կկայացներ այդ աղաղակող փաստերը հաշվի առնելով: Պատասխանը միանշակ է՝ ՈՉ: Նա ուղղակի կհեռացվեր Նիկոլ Փաշինյանի իշխանազավթման ծրագիրը սպասարկած Խառատյան ընտանիքի դեմ դուրս գալու համար:
Հարություն Մարությանն ու ադրբեջանական հակահայ քարոզչությանը նպաստող Լուսինե Խառատյանի մայրը՝ Հրանուշ Խառատյանը, ի թիվս երկու տասնյակ այլ գիտաշխատողների, ովքեր հանդիսանում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գիտխորհրդի անդամներ, տպագրության երաշխավորելով Լուսինե Խառատյանի ու Արսեն Հակոբյանի կազմած գիրքը, լրջորեն վտանգել են ՀՀ անվտանգությունը, ի մասնավորի տեղեկատվական անվտանգությունը: Լուսինե Խառատյանի ու Արսեն Հակոբյանի տպագիր նյութերն ու դասախոսություններն իսկական երկնքից թափված մանանա են ադրբեջանական հակահայ քարոզչության համար և իզուր չէ, որ բերված տեսանյութերում ադրբեջանական լրագրողները հղում տալով Լուսինե Խառատյանին՝ կեղծարար են համարում ԲՈԼՈՐ հայ պատմաբաններին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանի՝ Արևմտյան Ադրբեջանի ձևակերպումն արդարացնելու փորձն ընդամենը ծխածածկույթ էր, դատական նման վճռի համար, որը, ինչպես նշեցի հրապարակվեց այդ հայտարարությունից օրեր անց:
Ի՞նչ անել
Այս խայտառակ ու ստոր պատմության մեջ գլխավոր պատասխանատուն Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն է: Ուշադրություն դարձրեք, որ ակադեմիայի նախագահին ու փոխնախագահին ադրբեջանական հեռուստատեսություն տեսանյութերը տրամադրումից հետո, որտեղ երևում է ակադեմիայի գիտաշխատող Լուսինե Խառատյանը, նախագահությունը հարմար բացատրություն չգտնելով, պատասխանելու պահանջը ներկայացրել էր Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանին, որի տեքստից պարզ էր դառնում, որ դրա ոչ մտքերը, ոչ էլ մելանը իրենը չեն, այլ Հրանուշ Խառատյանինն են, ամենայն հավանականությամբ դատավոր փեսայի կողմից խմբագրված:
Գիտությունների ակադեմիան առաջին անգամ չէ, որ ներքաշվում է հակապետական ու կոռուպցիոն ծրագրերի մեջ, ուստի հաշվի առնելով եթերում հնչեցված իմ զգուշացումը, առ այն որ դատական նման վճռի դեպքում կթիրախավորվի ու պատասխանատվության կկանչվի գիտությունների ակադեմիայի նախագահությունը, վերջնաժամկետ եմ նշանակում մինչև դեկտեմբերի 25-ը՝ հանրային ձևաչափով Ակադեմիայի գիտաշխատողներ Լուսինե Խառատյանի ու Արսեն Հակոբյանի տպագրած գրքի, դասախոությունների, դրանց հետևանքների, ինչպես նաև Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի երաշխավորման կապակցությամբ պաշտոնական դիրքորոշում հայտնելու համար:
Հակառակ պարագայում Գիտությունների ազգային ակադեմիայի դեմ կսկվի իրավական գործընթաց՝ հակապետական գործունեության և թշնամի երկրի քարոզչությանը նպաստելու մեղադրանքներով:
Գրառումս նվիրում եմ 2018 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում խայտառակ կոռուպցիոն ճանապարհով ազգագրագետ Հարություն Մարությանին ընտրած ակադեմիկոսներ Աշոտ Մելքոնյանին ու Ռուբեն Սաֆրաստյանին
Ստորև ներկայացնում եմ ադրբեջանական հակահայ տեսանյութերից մի քանիսը՝ Լուսինե Խառատյանին տրված հղումներով: