Կիրակի, Հունվարի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անկախություն դրսևորած ցանկացած դատավոր իշխանության կողմից հալածվել է ամենակեղտոտ եղանակներով. Հայկ Ալումյան

03/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես չգիտեմ՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքը որն է հանդիսացել, բայց ես գիտեմ դատավոր Արման Հովհաննիսյանին, և վերջերս այնպիսի տպավորություն է, որ բոլոր այն դատավորների նկատմամբ, որոնք դրսևորել են սկզբունքայնություն և բարձր պրոֆեսիոնալիզմ, սկսվել են հետապնդումներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արման Հովհաննիսյանի դեմ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից հարուցված կարգապահական վարույթին:

Հիշեցնենք՝ Արման Հովհաննիսյանն այն դատավորն է, որը մերժել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթի» գործով նախաքննական մարմնի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը:

Ըստ Ալումյանի՝ քաղաքական իշխանությունները, հավանաբար, ուզում են դատական համակարգն ամբողջությամբ զրկել որևէ ինքնուրույնությունից:

«Բոլոր այն դատավորները, որոնք միշտ աչքի են ընկել իրենց անսկզբունքայնությամբ, տարիներ շարունակ ունեցել են ամենավատ, պատվեր կատարող դատավորների համբավ, այսօր ոչ մի խնդիր չունեն, որովհետև այս քաղաքական իշխանությունների համար, հավանաբար, այդ դատավորները հեշտ օգտագործվող դատավորներ են դարձել, և այս իշխանությունները կուզեն այդպիսի շատ դատավորներ ունենալ: Զարմանալիորեն, խնդիրներ ունեն այն դատավորները, որոնց հաջողվել է տարիներ շարունակ պահպանել մասնագիտական արժանապատվությունը, պատվերներ չկատարել և չլինել կոռուպցիայի մեջ»,-ասաց փաստաբանը՝ նշելով, թե սա կարող է վկայել մի բանի մասին.

«Իշխանությունները պատրաստ են հանդուրժել կոռումպացված դատավորների առկայությունը՝ պայմանով, որ նրանք կծառայեն իրենց, և չեն հանդուրժում այն դատավորներին, որոնք պատվեր չեն կատարում՝ անկախ նրանից, որ այդ դատավորները կոռումպացված չեն: Դատավորը, որը պատրաստ է կատարել պատվերներ, նա, որպես կանոն, կամ արդեն իսկ կոռումպացված է ու հենց դրա համար ստիպված ցանկացած պատվեր պատրաստ է կատարել, կա՛մ առաջին իսկ պատվերը կատարելուց հետո սկսում է դառնալ կոռումպացված»,-ասաց Ալումյանը՝ նշելով, թե կոռումպացված ու պատվեր կատարող դատավորները, ըստ էության, նույն դատավորներն են:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պապիկյանի նախարարությանը տրվել է մի թույլտվություն, որին դեմ է Ֆիննախը՝ չարաշահումների վտանգի պատճառով

Հաջորդ գրառումը

Նախընտրական Հայաստան

Համանման Հոդվածներ

Նորություններ

2026 թիվը շատ վատ է սկսում տարածաշրջանային կայունության խալխլելու առումով. Արման Աբովյան

03/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր տարին՝ նոր ապօրինություններով. Սուրեն Սուրենյանց

03/01/2026
Նորություններ

Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում լույս չկա

02/01/2026
Նորություններ

Ջերմաստիճանը կտրուկ կնվազի. հորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. քաղաքապետարան

02/01/2026
Հաջորդ գրառումը

Նախընտրական Հայաստան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական