Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս իշխանությունների առկայության պայմաններում պարտությունների ու ձախողումների շարքը մշտական է լինելու․ Սեյրան Օհանյան

25/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս իշխանությունների առկայության պայմաններում պարտությունների ու ձախողումների շարքը մշտական է լինելու, սա է պատճառը, որ մենք մեզ պետք է հարց տանք՝ ուզո՞ւմ ենք այսպիսի ձախողումներ ունենալ, թե՞ ոչ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը «Ձայն հայրենեաց» նախաձեռնության ընդլայնված հավաք-քննարկման ժամանակ։

Նա վստահեցրեց, որ վերջին պատերազմում այսօրվա իշխանությունները ամեն ինչ արել են, որ պատերազմ լինի և ամեն ինչ արել են, որ պատերազմում հստակ պետական կառավարում չլինի և խրախուսել են նահանջը։ Նրա համար անհասկանալի է նաև, որ մխրճման գոտում՝ ձախողած հրամանատարներին, շնորհել են «Ազգային հերոսի» կոչումներ։

Սեյրան Օհանյանը նկատեց, որ եթե ինչ-որ մի ստորաբաժանումում ձախողում է լինում, այդ ստորաբաժանման հրամանատարը փոխվում է․ «Հիմա ձախողել է նաև պետությունը ու պետք է փոխվի»։

Նիկոլ Փաշինյանի ամեն մի հայտարարությունից հետո փորձում են շտկել վիճակը, թե՝ այսպես չէր ուզում ասել, այսպես էր ուզում ասել՝ նշեց գեներալ-գնդապետը։

«Փորձում են հերքել յուրաքանչյուր արտահայտություն․ այնպես է ստացվել, որ այսօր Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներն իրավունք չունեն հարց տալ վարչապետին՝ բոլոր հարցերը լղոզվում են, փակվում են», – ասաց Սեյրան Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարարը նկատեց, որ այսօր մտավորականներն ու զինվորականները կարող են այս իրավիճակով մտահոգված լինել և երկիրը շարժել առաջ, որոնք էլ հետագայում, համագործակցված աշխատանքի արդյունքում, կարող են դառնալ հայ ազնվականության հիմքը։

«Բանակը փառավոր ճանապարհ է անցել և բանակի անցած ճանապարհի հիմքում ընկած է մեր դարավոր պայքարի ոգին, մեր ֆիդայիների ըմբոստությունը, մեր մեծ ռազմավարական մտածելակերպ ունեցող զորավարների՝ օպերատիվ արվեստին տիրապետելը, արցախյան ազատամարտի ոգին և նաև այս բոլոր պատերազմների՝ առաջին, ապրիլյան,  14-15 թթ լարվածությունների և նաև վերջին պատերազմում  մեր հրամանատարի և զինվորի ոգին։ Բանակը այն կառույցն է, որը բոլոր այդ ժամանակահատվածներում կազմակերպչորեն տարբերվել է մնացած կառույցներից։ Հիմա էլ դրա շուրջը պետք է հավաքվենք, որ կարողանանք դուրս գալ այս հետպատերազմյան իրավիճակից»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ վերջին տարիներին իրենք եկել էին մի այնպիսի աստիճանի, որ 2008 թ-ին բարեփոխումների ծրագիր էին  կազմել, որը բաղկացած էր 2011-15 թթ և  2016-20 թթ զարգացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պետական ծրագրերից, որոնց արդյունքում ամեն մի ժամանակահատվածում ապահովել են բանակի զարգացումը։

Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ իր ղեկավարման ժամանակ 5 զորավարժություն ենք անցկացրել, որոնցից ամենախոշորը՝ «Շանթ 2015»-ն էր, որ ավարտվեց պետական մակարդակի զորավարժությամբ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԽԽՎ նախըտրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ռազմագերիներին ապօրինաբար պահելու հարցի փոխարեն քննարկել Նավալնու ձերբակալման հարցը

Հաջորդ գրառումը

Գարնանային արձակուրդներ կունենան միայն առաջին և երկրորդ դասարացիները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Նորություններ

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

09/05/2026
Նորություններ

Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և հերոսներին. Արցախի ԱԺ

09/05/2026
Հաջորդ գրառումը

Գարնանային արձակուրդներ կունենան միայն առաջին և երկրորդ դասարացիները

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական