Նոր ընտրված Ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժեր կլինեն՝ կարծում եմ: Գոնե այսօրվա պայմաններում ես տեսնում եմ առնվազն ընդդիմադիր հայացքներ ունեցող 4 ուժ, որոնք հնարավորություն ունեն լինել ԱԺ-ում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Եթե ես մտավախություն չունենայի, այդքան լուրջ չէի զբաղվի իմփիչմենթի հարցով, բայց օր առաջ այս իշխանություններին հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ»,- հավելել է Սարգսյանը: