Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու, Վեհափառ Հայրապետի դեմ քրեական հետապնդման նախապատրաստության և փաստաբանի ձերբակալության դրսևորումներով:
Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. այդ կարմիր գծերը ձևավորում է ժողովուրդն՝ իր դիմադրության կարողությամբ: Եվ դրա մասին ուղղակիորեն խոստովանել է Փաշինյանը՝ իր բոլոր հանցանքներն ու ձախողումներն արդարացնելով ժողովրդի կողմից հեղափոխություն չիրականացնելու սին փաստարկով:
Վստահ եմ՝ վայրի ու խավար հողմերը կգան ու կերթան, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կմնա կանգուն՝ որպես ապավեն մեր հավատքի ու ազգային ինքնության:
Ամուր կանգնե՛նք մեր հավատքի ու ինքնության համար դիմադրության դիրքերում:
Արտակ Բեգլարյան, հասարակական և քաղաքական գործիչ