Երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է: Անցյալ տարի տնտեսությունը 7,5 տոկոս անկում է ապրել, սղաճն ուտում է ձեր՝ առանց այդ էլ ցածր եկամուտները։ Երկիրը խրվել է արտաքին պարտքերի մեջ: Չի՛ կատարվել ոչ մի խոստում, թռիչքաձև աճը փոխարինվեց թռիչքաձև անկմամբ: Սա՛ է այս իշխանության 3 տարվա աշխատանքի արդյունքը:
Հետևաբար, նրանք չեն կարող շարունակել։
Պարտվելը միայն պարտություն չէ պատերազմում։ Տնտեսական ոլորտում ձախողվելը նույնպես պարտություն է: Պարտությունը իշխանության համար պետք է առնվազն իշխանությունը կորցնելու գին ունենա: Չի կարող պարտությունը լինել անհետևանք։ Հակառակ դեպքում լինելու ենք մշտապես պարտվող ազգ, «լուզերների» ազգ ենք դառնալու, եթե պարտությունը իշխանության համար հետևանքներ չունենա: Ուրեմն, այս իշխանությանը պետք է քշել, եթե իրենք պատրաստ չեն ինքնակամ հեռանալ։
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյան
09․05․2021թ․