Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս ամենին պետք է հստակ քաղաքական գնահատական տրվի, եւ ես վստահ եմ, որ ժողովուրդը կտա այդ գնահատականը. Հայկ Մարության

27/12/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս ամենին պետք է հստակ քաղաքական գնահատական տրվի, եւ ես վստահ եմ, որ ժողովուրդը կտա այդ գնահատականը: Այս մասին իր ֆեյսբուքյան  էջում գրել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր հետ կապված միջադեպին:

«Տիգրան Ավինյանը քիչ առաջ ներողություն է խնդրել իր հոր խոսքերի համար, որը առաջարկում է «գեղից Օպելով եկած համբալների համար» (բառերը իրենն են) կարմիր գծերի վճարը դարձնել 500 հազար։

Ես կկարողանայի այս տգեղ միջադեպը պատահականություն համարել, ինչպես պարոն Տիգրան Ավինյանն է պնդում, եթե լսած չլինեի, թե ինչպես էր նա բառացիորեն մեկ շաբաթ առաջ հայկական լրատվամիջոցներին «աղբանոց» անվանում, թե ինչպես էր նա ավելի վաղ իրեն քննադատողներին համեմատում ճանճերի հետ, եւ այսպես շարունակ։ Ես սա թյուրիմացություն կհամարեի, եթե չհիշեի, թե ինչպես է երկրի ԱԺ նախագահը բառի բուն իմաստով թքում իրեն քննադատող քաղաքացու վրա եւ շարունակում պաշտոնավարել։

Էնպես որ, սա սոսկ պատահականություն չէ, սա, ցավոք, մեր երկրում կարեւորագույն պաշտոններ զբաղեցնող մարդկանց աշխարհայացքն է, մտածելակերպն ու իրենց իշխանություն շնորհած ժողովրդի հանդեպ վերաբերմունքը։

Ու ո՛չ մի ներողություն չի կարող շտկել այս վիճակը. այս քաղաքն ու այս երկիրը փորձադաշտ չեն, որպեսզի կառավարումից կիլոմետրերով հեռու եւ կասկածելի բարոյական արժեհամակարգ ունեցող տղաներն ու աղջիկները գան ու փորձարկեն իրենց թաքուն երազանքները, իսկ չստացվելու դեպքում՝ ներողություն խնդրեն ու գնան։

Այս ամենին պետք է հստակ քաղաքական գնահատական տրվի, եւ ես վստահ եմ, որ ժողովուրդը կտա այդ գնահատականը»,- գրել է նա։

Ավելի վաղ Oragirnews-ը հայտնել էր, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝ 500․000 դրամ։

«Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ․ ամեն իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա, տեսեք, ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»,- ասել է քաղաքապետի հայրը՝ Արմեն Ավինյանը։
Ավելի ուշ Ավինյանը ներողություն էր խնդրել հոր ասածների համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Այսօր կեսօրից սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով. ձյուն կտեղա նաև Երևանում

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին

19/06/2025
Նորություններ

Արտակ Զեյնալյանն ընտրվեց ՍԴ դատավոր

19/06/2025
Նորություններ

Րաֆֆի Հովհաննիսյանը զորակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին

19/06/2025
Նորություններ

Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն․ Ռոբերտ Քոչարյան

19/06/2025
Հաջորդ գրառումը

Այսօր կեսօրից սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով. ձյուն կտեղա նաև Երևանում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին

19/06/2025

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հունիսի 19-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ և խորհրդապահական...

ԿարդալDetails

Արտակ Զեյնալյանն ընտրվեց ՍԴ դատավոր

19/06/2025

Րաֆֆի Հովհաննիսյանը զորակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին

19/06/2025

Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն․ Ռոբերտ Քոչարյան

19/06/2025

Ես նույնիսկ չեմ ուզում մտածել դրա մասին. Զախարովան` «Զանգեզուրի միջանցքի» մասին

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական