Այսօր Գեղարքունիքում ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։
Ռուդիկ Ղարիբյանն Ալավերդիից էր։ Նա տան միակ որդին էր ուներ մեկ քույր։ Նրանց ընտանիքն ապրում է անապահով պայմաններում։ Ռուդիկ Ղարիբյանը բանակ զորակոչվել էր նախորդ տարի։