«Խոսել ներդրումների մասին, երբ անվտանգային խնդիրները բերում են էական անորոշությունների՝ սա արդեն պոպուլիզմ չէ, սա արդեն մարդկանց հիմարացնել է։ Այսպիսի վարքագծով պետական պաշտոնյան ինքնին պրոբլեմ է»,- 168.am-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի վերջին հարցազրույցում հնչեցրած մտքերին այսպես արձագանքեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
«Ուրախալի է այն, որ մենք արել ենք ավելին, քան անցած տարվա անկումը, և ըստ էության, 2021 թվականի ապրիլին Հայաստանի տնտեսությունը ավելի մեծ է, քան 2019 թվականին՝ այսինքն՝ նախաճգնաժամային ապրիլը, դա նշանակում է, որ՝ այո՛, կա ուրախանալու առիթ, ես, իհարկե, չէի ուրախանա, եթե աճը լիներ 13 տոկոս, բայց 23 տոկոսը ուրախանալու առիթ է տալիս,- նշել է նա, ապա խոսելով ներդրումների մասին՝ ասել, որ Հայաստանում ներդրումների վիճակագրության վարման լավ մեթոդոլոգիա գոյություն չունի,- Մենք լավ չենք հաշվում ներդրումներն այսօր։ Երկրորդը՝ երբ ես ասել եմ՝ ներդրումները հորդում են, նկատի չեմ ունեցել օտարերկրյա ներդրումները, այլ բոլոր ներդրումներն եմ նկատի ունեցել»։





