Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այո, մաման լացացրել եմ, թող հրապարակեն. ընկերներս վախենում են բարևել ինձ․ Հովիկ Աղազարյան

05/12/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ ես իմ ճեպազրույցում ասացի, որ այդ դրամատիզմը որ մտցրել են մարդու նամակագրությունների հետ կապված, ես չգիտեմ՝ օրենքով այդ հնարավորությունը կա թե չկա, բայց կա լրագրողական հետաքննության ինստիտուտ, ես անձամբ համաձայն եմ, որ երկու տղամարդ լրագրող գա, իմ և ՔՊ-ի ղեկավարության կամ պարոն Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ նայեն իմ գրառումները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Թող իմ նամակագրությունը գնահատեն, թե ինչքանով են դրանք շոկային: Ես չեմ ասում՝ թող նայեն այն նամակագրությունը, որտեղ իմ վրա ինչ ճնշումներ են եղել, որ ես թիմից դուրս գամ պատերազմից հետո, դուրս գամ վարչապետի դեմ և ես ինչ պատասխաններ եմ տվել, դրանք պետք չէ նայել:

Հարցին՝ ո՞ւմ կողմից է եղել, նա վրդովված պատասխանեց. «Դե հիմա ի՞նչ կարևոր է, սեւ շան»:

Այն գրառումները, որտեղ, որ իմ վրա բազմաթիվ ճնշումներ են եղել, բազմաթիվ, այլ տիպի առաջարկություններ, և ես ինչ պատասխաններ եմ տվել, այդ մասը չկա երևի վարչապետի կամ վարչության սեղանին:

Ես չեմ ամաչում և համաձայն եմ նույնիսկ, որ կին լրագրող գա, բայց պինդ ներվերով, որ հասկանա, թե ինչը ինչոց է, որը որտեղից է, որ Աղազարյան Հովիկը հասկացել է, որ իր դիմաց ագենտ է և մաման լացացրել է։ Եղա՞վ»,-ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետական անվտանգությանը վերաբերող, հակահետախուզական տվյալներ են եղել իր հեռախոսում, Աղազարյանն ասաց. «Ես երբեք չեմ եղել այնպիսի վայրում, չեմ ծանոթացել այնպիսի փաստաթղթի, որը պարունակի պետական գաղտնիքի հետ կապված ինֆորմացիա:

Եթե իմ նկատմամբ հաշվեհարդար տեսնելով պետության անվտանգությունը կբարձրանա, պետության կայունությունը կուժեղանա, խաղաղության պայմանագիրը կստորագրվի այնպես, ինչպես ես եմ ուզում, ապա ես պատրաստ եմ: Եթե ես խանգարում էի թիմին այդ հարցերը լուծելու համար, յուրաքանչյուրը հասկանում է՝  ես ինչ նկատի ունեմ, եթե ես եմ խանգարողը, ապա թող ես այդ զոհը լինեմ և իմ նախկին քաղաքական թիմի նվիրական երազանքները, որ մինչև երեկ ես կիսել եմ, թող իրականություն դառնա, ես պատրաստ եմ»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյան ասում է կարմիր գծեր եք հատել, նախկին ՔՊ-ականը նշեց. ««Պարոն վարչապետը ես հասկացա, որ նկատի ունի բարոյականության հետ կապված խնդիրներ: Ես նորից եմ ասում, որ  ես պատրաստ եմ»:

Նա նաեւ հայտարարեց. «Ես ճշնված եմ, որ իմ ընկերներին դրել են դժվար վիճակի մեջ, որ խուսափում են ինձ բարևելուց»,- հայտարարեց Հովիկ Աղազարյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զելենսկին Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ է սահմանել

Հաջորդ գրառումը

Փաշինյանը չի կարող բոլոր միջոցներով հասնել նրան, որ ես իմ մանդատը վայր դնեմ. Աղազարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ալեն Սիմոնյանը պահանջում է Սաղաթելյանից հրապարակային ներողություն և երկու միլիոն դրամ բռնագանձում

13/11/2025
Նորություններ

Բռնապետական կարգերի հաստատման հերթական քարփինջն ա դրվում ու էդ պատը քանդվելու ժամանակ դրա փլատակների տակ շատերն են մնալու. փաստաբան

13/11/2025
Նորություններ

«Անտիֆեյք»-ի գրասենյակում իրականացնում է խուզարկություն. Ռուբեն Մելիքյան

13/11/2025
Նորություններ

Վազգեն Սաղաթելյանը ևս ձերբակալվել է

13/11/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանը չի կարող բոլոր միջոցներով հասնել նրան, որ ես իմ մանդատը վայր դնեմ. Աղազարյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական