Այն, ինչ իշխանությունն անում է Արմեն Չարչյանի դեմ, տոտալիտարիզմի դրսևորում է. Հայկ Մամիջանյան

Իշխանությունները փորձում են լռեցնել ընդդիմադիր քաղաքական գործիչներին և առաջին հերթին պատգամավորներին: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արմեն Չարչյանի կալանավորմանը:

«Ընդ որումյուրաքանչյուր պատգամավորի պարագայում ընտրվում է ուրույն մեթոդմի պարագայում դա պարզապես որոշ օրենքներիՍահմանադրության խախտումներով բանտարկումն էես խոսում եմ քաղաքապետերի մասինիսկ պրոֆեսոր Չարչյանի պարագայումդա ոչ միայն անօրինական կալանավորումն էայլ նաև վտանգ կա կյանքի ու առողջության համարՊարոն Չարչյանն ունի առողջական լուրջ խնդիրներ և հետաքրքիր էոր մարդըով իր կյանքի ընթացքում հարյուրավոր կյանքեր է փրկելայս պահին ինքն է վտանգված իշխանությունների կամայականությունների արդյունքում»:

Պատգամավորի կարծիքով՝ այն, ինչ իշխանությունների կողմից արվում է Արմեն Չարչյանի դեմ տոտալիտարիզմի դրսևորում է.

«Պետք է ասեմոր իրենք չարաչար սխալվում ենորովհետև ընդդիմադիրների շարքերում չկան այնպիսի մարդիկովքեր վախենան ինչոր շինծու քրեական գործերիցձերբակալություններիցկալանավորումներիցԻրենք այլ մեթոդ պետք է ընտրենորովհետև մենք նման բաներից չենք վախենում:

Ես կարծում եմոր իրենք ամեն ինչ անելու են մեզ լռեցնելու համարբայց ես առնվազն «Պատիվ ունեմ» դաշինքի անունիցվստահ եմ նաև «Հայաստան» դաշինքի  տրամաբանությունն էլ է հուշումոր մեզ նման ձևով լռեցնել չեն կարողանալուինչ ուզում է թող անեն»:

Հիշեցնենք, որ երեկ Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ պրոֆեսորի առողջական վիճակը գտնվում է վատ վիճակում և նրան նման պայմաններում կալանքի տակ պահելը չի բխում անձանական ազատության իրավունքի բուն էությունից և իր մեջ պարունակում է խոշտանգման տարրեր։