2024 թվականի հարկային տարվա եկամուտների հայտարարագրումը պետք է իրականացնել մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը։ Հայտարարագրման գործընթացի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն, տարբեր ձևաչափերի կիրառմամբ, շարունակում է իրազեկման աշխատանքները՝ ֆիզիկական անձանց հետ ուղղակի հանդիպումներից մինչև անհրաժեշտ տեղեկատվության տարածում լրատվական տարբեր ձևաչափերով։
Ստորև ներկայացնում ենք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ ամփոփ ուղեցույց՝ համապատասխան ենթաբաժիններով։
Այո´, պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր, եթե դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և․․․
2024 թ. եղել եք վարձու աշխատող,
2024 թ. քաղիրավական պայմանագրով ստացել եք հարկվող եկամուտ,
2024 թ. ներկայացրել եք հայտարարագիր, ապա 2025-ին ևս պետք է ներկայացնեք,
2024 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել եք պետական /համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոն,
2024 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել եք 2023թ.-ի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից՝ բաժնետեր, փայատեր կամ անդամ,
2024 թ. ընթացքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվել եք իրական շահառու,
2024 թ. ընթացքում ստացել եք 20 մլն. դրամ կամ ավելի փոխառություն,
Բնակվում եք ՀՀ-ում, բայց աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում,
2024 թ. աշխատել եք թեկուզ մեկ ամիս,
Գտնվում եք երեխայի խնամքի արձակուրդում,
2024 թվականին աշխատել եք և 2025 թվականին գտնվում եք արտերկրում (2024 թվականին հանդիսացել եք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի),
Աշխատում և բնակվում եք արտերկրում:
Ո´չ, պետք չէ ներկայացնել եկամուտների հայտարարագիր, եթե․․․
Չունեք ՀՀ քաղաքացիություն կամ ունեք միայն ՀՀ կացության կարգավիճակ,
ՀՀ քաղաքացի եք, բայց ՀՀ ռեզիդենտ չեք,
Անչափահաս եք,
Բանկային հաշվին ստացել եք փոխանցումներ, այդ թվում՝ արտերկրից և մյուս հիմքերով հայտարարատու չեք,
2024 թվականին ստացել եք կրթաթոշակ կամ դրամաշնորհ և մյուս հիմքերով հայտարարատու չեք,
2024 թվականին ստացել եք 20 մլն դրամ և ավելի վարկ և մյուս հիմքերով հայտարարատու չեք,
ԼՂ-ից բռնի տեղահանված անձ եք և ՀՀ քաղաքացի չեք,
2024 թվականին անշարժ գույքի վաճառքից կամ վարձակալությունից ստացել եք եկամուտ և մյուս հիմքերով հայտարարատու չեք,
Միայն կենսաթոշակառու եք և մյուս հիմքերով հայտարարատու չեք,
Հաշվառված եք որպես անհատ ձեռնարկատեր և մյուս հիմքերով հայտարարատու չեք։
Եկամուտներ, որոնք ԵՆԹԱԿԱ´ են հայտարարագրման
Աշխատավարձ,
Աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման դիմաց ստացված (այդ թվում՝ արտասահմանից) եկամուտներ,
Անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներ,
Անշարժ գույքի վաճառքից ստացված եկամուտներ,
Բանկային ավանդներից, պարտատոմսերից և բաժնետոմսերից ստացված եկամուտներ,
Շահումները (խաղատների, տոտալիզատորների, վիճակախաղերի շահումները),
Վարկեր,
Բոլոր տեսակի նպաստները, ինչպես նաև ալիմենտները,
Կենսաթոշակներ, հաշմանդամության կամ զինվորական թոշակներ, կրթաթոշակներ և այլն։
Եկամուտներ, որոնք ԵՆԹԱԿԱ ՉԵ´Ն հայտարարագրման
Սեփական հաշիվների միջև փոխանցված գումարներ,
Համավարկառուի կողմից վարկի վերաբերյալ տվյալներ,
Վճարային տերմինալից կամ բանկում ձեր կողմից ձեր հաշվին մուտքագրված գումարներ,
Վերադարձված պարտքի գումար,
Տարբեր տարիներին կուտակված խնայողություններ,
Անշարժ ու շարժական գույք,
ԱՁ-ի եկամուտներ։
Միանվագ ստացված մինչև 300 000 դրամ եկամուտ, որը ենթակա չէ հայտարարագրման
Նվիրատվությամբ ստացած գույք կամ դրամական միջոցներ (այդ թվում՝ արտերկրից ուղարկված), եթե միանվագ ստացված գումարը 300 000 դրամից պակաս է,
Ժառանգությամբ ստացված գույք, եթե միանվագ ստացված գումարը (այսինքն՝ գույքի արժեքը) 300 000 դրամից պակաս է,
Ստացված փոխառության գումարները, եթե միանվագ ստացված գումարը պակաս է 300 000 դրամից,
Գույքի օտարումից ստացված չհարկվող եկամուտները, եթե այդ գումարը պակաս է 300 000 դրամից,
Անհատույց ստացված չհարկվող եկամուտները, եթե միանվագ ստացված գումարը 300 000 դրամից պակաս է:
Ի գիտություն
Վերոթվարկյալ բոլոր դեպքերում, եթե մեկ գործարքի շեմը կազմում է 300 000 դրամ կամ ավելի, ապա այդ եկամուտները հայտարարագրվում են։
300 000 դրամի շեմը վերաբերում է մեկ գործարքին, այլ ոչ թե օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում կատարված գործարքների հանրագումարին։
Օգտակար հղումներ՝
Եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետը սահմանվել է մինչև նոյեմբերի 1-ը
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ | Մաս 1
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ | Մաս 2
Հաճախ տրվող հարցեր հայտարարարագրման վերաբերյալ | Մաս 3
Ամփոփ ուղեցույցն՝ այստեղ։