ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ հարաբերությունները: Այս մասին մարտի 14-ին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:
«Պետքարտուղարը և Ֆրանսիայի արտգործնախարարը քննարկել են Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը, ինչպես նաև Լիբիայում քաղաքական գործընթացները»,– նշել է նա։
Փրայսը հավելել է, որ կողմերը խոսել են նաև Արևելյան Միջերկրական ծովում խաղաղության և կայունության մասին: