«Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին թույլ չեն տվել այցելել Միքայել Սրբազանին նախնական կալանքի վայրում, քննիչը մերժել է միջնորդությունը»,- Միքայել Սրբազանի գործով դատական նիստի ժամանակ ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ մերժման համար որևէ պատճառ չի եղել Գարեգին Բ-ի հանդիպումը ոչ մի կերպ չէր կարող խոչընդոտել քննությանը։