Այսօր Վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը քվեարկեց 14/11 ընտրատեղամասում։
«Ընտրությունը կատարեցինք աղոթքով՝ հայցելով, որ արդար ընթացք ունենա և Վաղարշապատ քաղաքը բարգավաճի, շենանա և պարգևի մեր այստեղ ապրող ժողովրդին բարօր կյանք, երջանիկ ապագա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վեհափառ Հայրապետը։




