Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակ է, և ընտրություններն էլ սովորական ընտրություններ չեն: Այսօր ՀԱԿ ընտրական հավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները: Կա երկու բևեռ, որոնք ցանկանում են ամեն գնով հասնել իշխանության: «Ամեն գնով» բառը ես հենց այնպես չեմ օգտագործում; Նրանք պատրաստ են ամեն ինչի: Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների»,- ասել է նա:
ՀՀ առաջին նախագահի կանխատեսմամբ` ընտրություններում երկու կողմից էլ հազարավոր խախտումներ են լինելու, հազարավոր միջադեպեր, որոնք կարող են նաև անկառավարելի դառնալ:



