Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ալափարսում խոշոր հրդեհ է եղել

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 16։14-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալափարսի գյուղապետարանի մոտակայքում այրվում է խոտի դեզ:

ԱԻՆ-ից Azg.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 19-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 18։15-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր: