Ռուսական РБК հեռուստաընկերության հրապարակած լուսանկարում պարզ երևում է, թե ինչ վիճակում է նոյեմբերին թշնամուն դավադրաբար հանձնված հայոց բերդաքաղաք Շուշին։
Ավելի վաղ արդեն հայտնի էր դարձել, որ թշնամին ոչնչացրել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին, իսկ հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցում սկսվել են եկեղեցու արտաքինի և հայկական նկարագրի փոփոխման աշխատանքները։
Ռուսական հեռուստաընկերության լուսանկարում երևում է, թե ինչպիսի ավերածություններ են կատարում ադրբեջանցիները բռնազավթած Շուշի քաղաքում. թշնամին գետնին է հավասարեցրել և շարունակում է հավասարեցնել քաղաքի բազմաբնակարան տները:









