Ադրբեջանում տեղի է ունեցել «օկուպացիայից ազատագրված տարածքներ բնակչության վերադարձի համակարգող շտաբի միջգերատեսչական կենտրոնի աշխատանքային խմբի» նիստը:
Ըստ AzerTAc-ի` աշխատանքային խմբի ղեկավարը`Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի տարածքային և կազմակերպչական հարցերի վարչության պետ Զեյնալ Նագդալևը մանրամասն տեղեկություններ է տվել կատարված աշխատանքների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ օրերս Ալիևը կոչ էր արել երկրի բնակչությանը՝ զերծ մնալ Ադրբեջանի բռնազավթած արցախյան տարածքներ այցելելուց, քանի որ այդ տարածքներում դեռևս ականազերծման աշխատանքներ են տարվում։