Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքն ընկել է ծնկի եկած, անհայրենիք մի ղեկավար, որից փորձում են ստանալ՝ ինչ հնարավոր է. Սաղաթելյան

03/04/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իշխանությունները հանձնել են Արցախը, հիմա էլ փորձում են մոռացության տալ մեր հայրենիքի կորուստը, ուրանալ ցեղասպանությունը, իհարկե, այս ամենն անելու են կեղծ լոզունգների ներքո՝ քողարկելով խաղաղության, բարեկեցության խոսքերի տակ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով տարբեր պաշտոնյանների կողմից հնչեցված հայտարարություններին՝ թե պետք է դադարենք Թուրքիային և Ադրբեջանին որպես թշնամի ընդունել և նրանց հետ փորձենք դիվանագիտական կապեր հաստատել:

«Ադրբեջանը և Թուրքիան ամեն օր սպառնալիքներ են հնչեցնում,ասում են՝ Զանգեզուրը մերն է, գերիներին չեն վերադարձնում, իսկ մեր երկրի իշխանության գլխին հայտնված մարդիկ ծրագրավորված երկիրը տանում են այլ ուղղությամբ, քաղաքական գծի փոփոխություն են անում, որը կործանարար է լինելու մեր պետության համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Վերջինս չբացառեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատումը լինի պահանջատիրությունից և ցեղասպանության հարցից հրաժարվելու, նաև նոր տարածքներ զիջելու գնով.

«Տեսեք, երբ իրենք ասում են, որ պետք է վերջ դնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամանքին, և նրանց հետ հարաբերություններ հաստատել, ես ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ դիմաց, ակնհայտ է, որ դա պետք է արվի պահանջատիրությունից հրաժարվելու, ցեղասպանությունն ուրանալու, նոր ռազմավարական տարածքներ և ճանապարհներ զիջելու հաշվին»,-ասաց զրուցակիցը:

Իշխան Սաղաթելյանը նկատում է, որ նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարությունը աշխատում է միակողմանի, միայն հայկական կողմն է ճշգրտությամբ կատարում հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները, մինչդեռ ամենակարևոր կետը՝ գերիների վերադարձը Ադրբեջանը չի իրացրել.

«Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքն ընկել է ծնկի եկած, անհայրենիք մի ղեկավար, որից փորձում են ստանալ՝ ինչ հնարավոր է, ակնհայտ է որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը աշխատում է միակողմանի, ափալ-թափալ տվեցինք տարածքներ, բայց գոնե տարրական կետը՝ գերիների վերադարձը չիրականացվեց, ավելին, մենք գերիներ ունեցանք նաև համաձայնագրի ստորագրումից հետո, բոլոր չարիքները տեղի են ունենաում այն պատճառով, որ մենք չունենք ղեկավարություն, երկրում անիշխանություն է, իրենց ուշքն ու միտքը միայն աթոռ պահելն է, ի վիճակի չեն և չէին դիմակայել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը՝ վստահեցնելով, որ այս բոլոր հարցերը կարող են լուծում ստանալ միայն գործող իշխանության հեռանալու և նոր որակի իշխանության ձևավորման պարագայում:

Հարցին՝ թե ընտրություններից հետո ՀՀ-ում արդյո՞ք նոր իշխանություններ կձևավորվեն, Սաղաթելյանն արձագանքեց.

«Ընտրություններից հետո ՀՀ-ում նոր իշխանություն կձևավորվի, գործող իշխանությունը վերարտադրվելու շանս չունի»:

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեկ ծառով էլ գարուն կգա

Հաջորդ գրառումը

Արամ Ա կաթողիկոսի հրավերը Սաուդյան Արաբիա՝ արտառոց երեւույթ է. «Ազգ» շաբաթաթերթ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
Նորություններ

Իշխանությունը թքած ունի մեր քաղաքացիների ընտրական իրավունքի, կարծիքի ու նախասիրությունների վրա. Տիգրան Աբրահամյան

01/11/2025
Նորություններ

Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար

01/11/2025
Նորություններ

Կոչուբաևը վերադառնում է իր բնականոն աշխատանքային գործունեությանը

31/10/2025
Հաջորդ գրառումը

Արամ Ա կաթողիկոսի հրավերը Սաուդյան Արաբիա՝ արտառոց երեւույթ է. «Ազգ» շաբաթաթերթ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական