Ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է, նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Հայաստանի ինքնիշխան տարածքից ապօրինի առևանգվել է 2 հայ զինծառայող։ Այսպիսով՝ ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է, նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, քանի որ նրանք բոլորն ապօրինի պահվում են ադրբեջանական բանտերում»,- գրել է Մարուքյանը։