Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում 2 անձ հարձակվել են 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա դանակի հարվածներ հասցրել, ինչի հետեւանքով նա սպանվել է։ Աբովյանում դանակահարության հետևանքով մահացած երիտասարդը՝ Սարգիս Զեյնալյանը, ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռն է։ Աբովյան քաղաքից էր, 24 տարեկան: Դանակահարությունը տեղի է ունեցել Աբովյանի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության – Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում՝ կանգառասրահի մոտ։ Դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ սպանության հատկանիշներով։ Այս մասին գրում է Արմլուրը:
Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Սակայն սպանություն կատարող անձիք, որոնք եղբայրներ են դեռ չեն հայտնաբերվել, նրանց իրավապահները փնտրում են ու փնտրում։ Ճակատրագրական Գինու Փառատոնը սպանված երիտասարդի հարազաներից մեկը Գ. Զեյնալյանը հրապարակային անդրադառնալով նրա սպանությանը ասում է.
«Ամիսներ առաջ՝ Գինու փառատոնի օրը, Սարգիսը կանգնել էր իր հավատքի ու քրիստոնեական արժեհամակարգի կողքին։ Երբ ամբոխի մեջ մի քանի անձինք բացահայտորեն հայհոյել էին հավատացյալներին, Սարգիսը չէր լռել։ Այդ պահից նա դառնում է նրանց քենի թիրախը։ Նրանք ամիսներ շարունակ պահեցին այդ ատելությունը, սպասեցին հարմար պահին։ Եվ նոյեմբերի 10-ին՝ Հանրապետության փողոցում, նրան խփեցին մեջքից… որովհետև դեմից չէին համարձակվի։ Սարգսին կարող էին միայն մեջքից խփել։ Նրա կյանքը խլեցին նրանք, ովքեր վախենում էին անգամ աչքերին նայել»։
Դատելով հարազատի հրապարակային գրառումից ամիսներ առաջ 24-ամյա Սարգսի ու ենթադրյալ մարդասպան Աշոտ Սոխրաբյանցի միջև Գինու փառատոնի օրը վեճ է եղել ու միջադեպը այնքան է խորացել, որ ավարտը եղավ ճակատագրական։ Ենթադրյալ մարդասպանը Աբովյան քաղաքի բնակիչ Աշոտ Սոխրաբյանցն է, որը 14 տարի առաջ էլի է մարդ սպանել։
Աշոտ Սոխրաբյանցին 2011թվականին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կնոջը կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ նրան ասել է թե աշխատանքի բերումով մեկնում է Գորիս քաղաք և տանը չի գիշերելու ու 07.10.2011թ. ժամը 23։30-ի սահմաններում գնալով տուն բնակարանում հանդիպում է իր կնոջն ու Արթուր Դովլաթյանին։ Նրանց ուղղությամբ կրակում է ատրճանակով ապա դանակով հարվածներ է հասցնում Ա.Դովլաթյանին և սպանում։
Այս արարքի համար նա ազատազրկման է դատապարտվել 11տարով։ Առաջին ատյանի դատարանի որոշումները բողոքարկվել էին ինչպես ՀՀ վերաքննիչ այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարաններ, սակայն դատարնները անփոփոփոխ էին թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Եվ ահա ենթադրյալ մարդասպանը մի քանի տարի առաջ հայտնվեց ազատության մեջ ու խլեց 24 տարեկան տղայի կյանքը։





