Խորհրդարանը մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի առաջարկը՝ հեշտացնել զինծառայողներին վարձավճարի փոխհատուցում տրամադրելու կարգը:
Ընդդիմադիր պատգամավորը, մասնավորապես, փոփոխությունն էր առաջարկում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է բնակարանով չապահովված զինծառայողին ֆինանսական փոխհատուցում տրամադրել միայն կադաստրի եզրակացությամբ և զինծառայողից այլևս չպահանջել նոտարական վավերացմամբ փաստաթուղթ:
Նախագիծը քվեարկությամբ ստացավ 22 կողմ, 62 դեմ, 2 ձեռնպահ ձայն: