Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՊ-ի մամուլի հետ կապերի համակարգողը Սոֆյա Հովսեփյանին համեմատել է «Նիկոլի ուսապարկի» հետ և մեղադրել առնետավազքի մեջ

09/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վազիր, Ֆոռեստ ( ՞ ), վազիր

Սոֆյա Հովսեփյանը լքեց Իմ քայլը, դարձավ անկախ պատգամավոր, չմոռացավ նույնիսկ իրեն ընտրողներից ներողություն խնդրել, որ որոշումն այդ նրանց հետ չի քննարկել, բայց նաև հույս հայտնեց, որ իրեն կհասկանան։

Չէ, ես իհարկե, ուրախ եմ տիկին Հովսեփյանի լավատեսության կապակցությամբ, բայց տիկին Հովսեփյանը թող բարի լինի ու ինքն իրեն, բացառապես ինքն իրեն, հայելու կամ թեկուզ իր նախընտրական պաստառի առաջ մի հարցի պատասխանի ․ չլիներ Իմ քայլը դաշինքը, չլիներ Նիկոլ Փաշինյանը, քանի՞սն էին լինելու իր ընտրողները։ Տասը՞, տասնհինհը՞, գուցե հարյուրը, լավ , շատ բարի կանգնենք հարյուրի վրա, բա մնացածը՞։ Մնացած ընտրողները Սոֆյա Հովսեփյան անվան դիմաց նշումը կատարել են բացառապես այն պայմանով, որ նշումը անում են մի քվեաթերթիկի վրա, որի դարձերեսին գրված է ՝ ԻՄ ՔԱՅԼԸ, 1. Նիկոլ Փաշինյան։ Չլիներ այդ քվեաթերթիկի դարձերեսը, չէր լինի աշխարհում Սոֆյա Հովսեփյան- պատգամավոր երևույթը։

Եվ ուրեմն թույլ տվեք լինել մաքսիմալ անկեզծ ու ազնիվ և երևույթն այս կոչել իր իսկական անունով, այն է ՝ ԱՌՆԵՏԱՎԱԶՔ՝ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»։

Ավելի ուշ Ալեքսանյանը ևս մեկ գրառում է արել.

«Հա ու եթե Սոֆյա Հովսեփյանը երբևէ ասի, որ ինքը ռեյտինգային ընտրակարգով է ընտրվել ու որ դա իրեն բարոյական իրավունք է տալիս դուրս գալ խմբակցությունից, որին մարդիկ տվել են իրենց առաջնային ձայնը, պարզ հայերենով փորձեք բացատրել (դժվարություններ կլինեն, բայց չհուսահատվեք), որ եթե իր հետ նույն ընտրատարածքում , նույն քվեաթերթիկի վրա գրված լիներ «Նիկոլի ուսապարկ», ինքը վստահաբար մեկ հորիզոնական ցածր տեղ կզբաղեցներ։

Սա քաղաքացու վստահության ու Սոֆյա Հովսեփյան-Իմ քայլը կշիռների հարաբերակցության մասին»։

Նշենք, որ վերջին 2 ամսում «Իմ քայլը» խմբակցությունը լքել է 5 պատգամավոր՝ Թագուհի Թովմասյան, Վարդան Աթաբեկյան, Գոռ Գեւորգյան, Աննա Գրիգորյան եւ Սոֆյա Հովսեփյան:

News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շուռնուխում 12 նոր տուն կկառուցվի, թաղամասի համար կընտրվի ամենահարմար ու անվտանգ տարածքը

Հաջորդ գրառումը

Սյունիքի հանձնումը նիկոլի ֆիզիկական ոչնչացման լեգիտիմացումն է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ, հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն. քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյան

02/02/2026
Նորություններ

Ամեն ինչ արվում է, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա

02/02/2026
Նորություններ

Քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու. Ռոման Երիցյան

02/02/2026
Նորություններ

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը

01/02/2026
Հաջորդ գրառումը

Սյունիքի հանձնումը նիկոլի ֆիզիկական ոչնչացման լեգիտիմացումն է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական