Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Քայլողների» պարագայում կայունացում ակնկալելն անիմաստ գործ է․ «Փաստ»

09/03/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է․ Շուտով կլրանա Նիկոլ Փաշինյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու երեք տարին։ Եվ կրկին անհրաժեշտ է լինելու քննել, թե ի՞նչ ունեինք իշխանափոխությունից առաջ և ի՞նչ ունենք Փաշինյանի պաշտոնավարման արդյունքում։ Ճիշտ է՝ միշտ էլ երկրում առկա իրավիճակից դժգոհություններ եղել են, բայց երբեք մեր պետականությունն այսքան թուլացած ու անկայուն իրավիճակում չի եղել։ 2020 թվականին Հայաստանն ունեցել է տարածաշրջանում ամենամեծ տնտեսական անկումը, և մեր տնտեսությունը շարունակում է գահավիժել, բազմաթիվ բիզնեսներ փակվում են կամ դադարեցնում են իրենց աշխատանքը, ավելանում է գործազուրկների թիվը։ Հետպատերազմյան շրջանում հայկական արժույթը՝ դրամը, բավական կտրուկ արժեզրկվեց, սակայն կառավարությունը չի կարողանում անհրաժեշտ գործիքներ կիրառել ազգային արժույթն արժևորելու համար։ Եվ քանի որ Հայաստանը հիմնականում ներմուծող երկիր է, սրա արդյունքում բարձրանում են ներմուծված ապրանքների գները։

Իսկ համատարած թանկացումների ողջ ազդեցությունը կրում են հասարակ սպառողներն այն պարագայում, երբ մարդկանց եկամուտներն ավելանալու փոխարեն նվազել են։ Ուստի պատահական չէ, որ արտագաղթը նոր ուժգնությամբ է բախում մարդկանց դռները։ Աճող սոցիալ-տնտեսական դժվարություններին գումարվում է համընդհանուր հուսահատությունը, որը քաղաքացիներին ստիպում է կորցնել հավատը Հայաստանի ապագայի նկատմամբ, հայտնվել անելանելիության վիճակում։ Իսկ սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակչության՝ իրենց հողին ամուր մնալը կարևորագույն խնդիր է դարձել, քանի որ այդտեղ ապրող մարդիկ ընկճված վիճակում են և ադրբեջանական կրկնվող սադրանքների արդյունքում կարող են վճռել հեռանալ իրենց բնակավայրերից։ Ինչ վերաբերում է պետական համակարգին, ապա այն ուղղակի կազմաքանդված վիճակում է, ամենաթողությունը շարունակվում է տարբեր ոլորտներում։ Պետական ինստիտուտները չեն կարողանում իրավիճակին համահունչ արձագանքել առկա խնդիրներին։

Ու ընդհանրապես, այնպիսի տպավորություն է, որ երկրում իշխանություն չկա, կամ այն փողոցում գցած է, ուղղակի վերցնող չկա։ Անելիքների մասով նույնպես անորոշ իրավիճակ է։ Չկա հստակ ռազմավարություն կամ ծրագիր, թե ինչ ձեռնարկումների ու քայլերի արդյունքում կարող ենք դուրս գալ այս ծանր իրադրությունից։ Մյուս կողմից էլ՝ քաղաքական դաշտում շարունակվում է բևեռացումը և հանրության երկփեղկվածությունը։ Դրան զուգահեռ՝ օրեցօր մեծանում է իշխանություններից դժգոհ քաղաքացիների քանակը, ովքեր պահանջում են կառավարության հրաժարականը։ Հենց այսպիսի իրավիճակում էլ Փաշինյանի կողմից կրկին հրապարակ է նետվում արտահերթ ընտրությունների անցկացման թեման։ Բայց արդյո՞ք նման իրավիճակում արտահերթ ընտրությունների անցկացումը ելք է։ Խնդիրն այն է, որ մոտակա շրջանում արտահերթ ընտրությունների կայացումը կարող է նոր առճակատումների և թշնամանքի գեներացման առիթ ստեղծել, քանի որ ներքաղաքական հակադրությունը ավելի է խորանում, և բացառված չեն նաև հակադիր խմբերի միջև բախումները։ Իսկ ինչքան ներքաղաքական հակադրությունը խորանա, այնքան երկիրը թուլանալու է, պետության հիմնական շարժիչ ուժը առկա մարտահրավերներին արձագանքելու փոխարեն դառնալու է պարզ աթոռակռիվը։ Մյուս կողմից՝ այս իշխանությունների կողմից անցկացված որևէ ընտրություն պարզապես չի կարող արդար ու ժողովրդավարական լինել: Այն, որ այս իշխանությունները, չունենալով հեղինակություն ու հանրային աջակցություն, խայտառակ կերպով կիրառելու են վարչական ռեսուրս ու կեղծելու են ընտրությունները, գրեթե ոչ ոք չի կասկածում: Նրանք ամեն ինչ անելու են վերարտադրվելու համար: Դրա վառ վկայությունն էր մարտի 1-ի հանրահավաքը:

Արտահերթ ընտրություններ անպատճառ պետք է տեղի ունենան՝ հաշվի առնելով հասարակական տրամադրությունների ու իրավիճակի արմատական փոփոխությունները, սակայն միայն իրավիճակի կայունացումից հետո, իսկ «քայլողների» իշխանության պարագայում կայունացում ակնկալելն անիմաստ գործ է, քանի որ նրանց իշխանությունը բովանդակային առումով ամփոփված է հասարակության՝ սևերի ու սպիտակների բաժանման տրամաբանության մեջ։Ներքաղաքական կայունություն կարող է հաստատվել միայն ժամանակավոր կառավարության կազմավորման արդյունքում, երբ հնարավոր կլինի դրա մեջ ընդգրկել հասարակության տարբեր հատվածների շահերը ներկայացնող ներկայացուցիչներին, և միայն որոշ ժամանակ անց ընտրություններ կազմակերպել։ Միգուցե արտահերթ ընտրությունների թեման Փաշինյանը դաշտ է նետում ժամանակ շահելու նպատակով, ինչպես արեց առաջին անգամ։ Սակայն փորձագետների գնահատմամբ, մի իրողություն նա պետք է հաշվի առնի, որ ժամանակն աշխատում է ի վնաս իրեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լինելու ենք նախագահի նստավայրում, ստորագրելու ենք հիշյալ պահանջը և հանձնելու ենք նախագահին․ Արա Զոհրաբյան

Հաջորդ գրառումը

Լիովին հասկանալի է բանակի դիրքորոշումը, միաժամանակ ուզում եմ ողջունել զինվորականության զուսպ պահվածքը. Լ. Տեր-Պետրոսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին եղել է բավականին էական ու բազմազան․ Դավիթ Տոնոյան

01/06/2026
Նորություններ

Ելքը իշխանափոխութունն է և կործանարար ընթացքի կասեցումը. Արեգ Սավգուլյան

01/06/2026
Նորություններ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ

01/06/2026
Նորություններ

Գիշերը հրկիզել են ընդդիմադիր բլոգեր Արմեն Ալեքսանյանի ավտոմեքենան

01/06/2026
Հաջորդ գրառումը

Լիովին հասկանալի է բանակի դիրքորոշումը, միաժամանակ ուզում եմ ողջունել զինվորականության զուսպ պահվածքը. Լ. Տեր-Պետրոսյան

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
Հասարակություն

Հունիսի 1. երեխաները պետք է պաշտպանված լինեն

01/06/2025

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշումն ընդունվել է 1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական