Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
Հայաստանն աստիճանաբար դառնում է ավտորիտար համակարգ ունեցող կամ իդեոլոգիկ երկիր:
Այդպիսի տպավորություն է ստեղծվում Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից:
Փաշինյանն անդրադառանալով «Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագծին և կարևորելով դրա շուրջ քննարկումները, հետաքրքված քաղաքացիներին առաջարկել է 20-30 հոգանոց խմբերով գալ կառավարություն՝ անկաշկանդ մթնոլորտում այն քննարկելու համար:
70 հոգանոց և ավելի մեծ խմբեր ձևավորելու դեպքում Փաշինյանը խոստանում է անձամբ այցելել իր նախագծով հետաքրքրվող քաղաքացիների բնակավայրեր։
Այս նախագծի մասին կարծիքս արդեն հայտնել եմ. այն փոխարինելու է Անկախության հռչակագրին ու դառնալու է Հայաստանի՝ ադրբեջանական ենթապետության վերածման ստորացուցիչ ակտ:
Ձևավորվող խմբերն որևէ աղերս չունեն «գաղափարախոսության» հետ. Փաշինյանը ձևավորում է ագրեսիվ մի «բանակ»՝ պետական ռեսուրսի հաշվին, որը պետք է ապահովի սեփական իշխանության վերարտադրությունը:
Այս վտանգավոր գաղափարը, ըստ որոշ լուրերի, առաջինը փորձարկվելու է Գյումրիի ընտրություններում: