Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում Էդգար Ղազարյանը մոտեցավ Կառավարության շենքին՝ ակնկալելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ոստիկանության աշխատակիցների հետ երկար բանակցություններից հետո նա վերադարձավ հրապարակ, քանի որ վարչապետն այդպես էլ չիջավ իր աշխատասենյակից, հանդիպումը տեղի չունեցավ։
«Հիմա աշխատանքային ժամ չի, եւ անվտանգության ծառայությունը հայտնեց, որ չկա որեւէ պատասխանատու անձ, որը կարող է ընդունելություն կազմակերպել կամ պատասխանել հարցերին։ Կոչ ենք անում սպասել նամակի պաշտոնական պատասխանին»,- ասաց էդգար Ղազարյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի հանրահավաքը նախաձեռնելիս նա հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի պահանջ է ներկայացնելու, ինչ և արեց այսօրվա հանրահավաքի ժամանակ։
«Փաշինյանը վախենում է այդ հանդիպումից»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։