Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ցլի տարում սուտը ջրի երես դուրս կգա. աստղաբանը խորհուրդներ է տալիս հայերին

03/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աստղաբանի կարծիքով՝ հայերը 2021 թվականին կարող են դուրս գալ այս բարդ իրավիճակից։ Դրա համար միայն մեկ բան է պետք։

Աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը վստահեցնում է, որ 2021 թվականը կպահպանի փոփոխությունների միտումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ասաց, որ փոփոխությունները կվերաբերեն ամբողջ մարդկությանը։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը

Հովհաննիսյանի կարծիքով` այսօրվա բարդ իրավիճակում Հայաստանի գլխավոր խնդիրը մեկն է` կարողանալ գիտելիքի նոր մակարդակի հասնել։

Նրա խոսքով` եվրոպական բազում պետություններ իրենց պատմության կրիտիկական պահերին առանձնահատուկ ուշադրություն են դարձրել կրթությանը, գիտությանն ու արվեստին՝ իրենց մրցակցին հասնելու ու զարգացման նոր մակարդակի բարձրանալու համար։

Բացի այդ, երկիրը պետք է տնտեսության նոր ճյուղեր զարգացնի, որոնք կկարողանան ընդհանուր բարեկեցություն ապահովել, նաև պետք է արտասահմանցի մասնագետների ներգրավել։

«Կարևոր է հիշել, որ եկող տարում երկու տասնամյակի հիմք է դրվում, ուստի, չնայած անհաջողություններին, չի կարելի սպասման մեջ մնալ։ Պետք է գործել հիմա ու այստեղ՝ ուշադրություն չդարձնելով ճգնաժամին ու խնդիրներին։ Հենց այդ դեպքում մենք շատ շուտ որակական փոփոխություններ կտեսնենք։ Արևելքում ասում են, որ տվյալ պահին կերտվում է և՛ անցյալը, և՛ ապագան։ Անհրաժեշտ է օգտագործել այդ պահը», – ավելացնում է աստղագետը։

Քաղաքականություն

Քաղաքականության ոլորտում բացահայտումների տարի է լինելու։ Թաքնված ամեն բան բացահայտվելու է։ Սուտը ջրի երես է դուրս գալու, ինչպես եղավ այս տարի։

«Եկող տարի ժողովրդին խաբելը հեշտ չի լինի։ Անհնար կլինի ստել ու չբացահայտվել։ Դա կարելի է երկնքի նվերը համարել», – ասում է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ հայերին ուզում են ներշնչել, որ իրենք պառակտված են, բայց այդպես չէ։ Իրականում դա միայն տեղեկատվական պատերազմի հոգեբանական ասպեկտի հերթական տարր է։

Աստղաբանը մարդկանց հորդորում է միմյանց չդիտարկել որպես տարբեր ճամբարների ներկայացուցիչներ։

Սոցիալական ոլորտ

Շատերը կառչել են հնից ու դիմադրում են նորին։ Էզոթերիկի կարծիքով՝ մտածողության սահմանափակությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ։

Շատ բան կախված է նրանից՝ որքան արագ կկարողանանք ձերբազատվել հին սովորություններից, նախապաշարմունքներից, բարդույթներից ու այն ամենից, ինչը ճնշում է մեզ։

Անհրաժեշտ է զարգացնել մտքի ճկունությունը, երբեմն չմոռանալ, որ պետք է կենտրոնանալ հոգևոր զարգացման վրա։ Չպետք է վախենալ հարմարավետության գոտուց դուրս գալուց։

«Պետք է գլոբալ, համամարդկային մտածողություն ունենալ։ Հատկապես հիմա, երբ մեզ համար շատ դժվար է։ Միաժամանակ չպետք է անհաջողությունների մեղքը բարդել ուրիշների վրա, առաջ գնալու համար անհրաժեշտ է գիտակցել սեփական սխալները», – ասում է Հովհաննիսյանն ու վստահեցնում, որ նման մոտեցումն անպայման իր պտուղները կբերի եկող տարում։

Աստղաբանը հայրենակիցներին կոչ է անում չտրվել վախին ու խուճապին, քանի որ դրանք քայքայում են առողջությունն ու մտածելակերպը։

Կորոնավիրուսի «ապագան»

Հովհաննիսյանի կարծիքով՝ համավարակի շուրջ խուճապն ուռճացված է։

«Ամենայն հավանականությամբ եկող տարվա ապրիլին այդ հարցում հստակություն կլինի», – ասում է նա։

Էզոթերիկը կարծում է, որ գարնանը բոլոր սահմանափակումները վերացնելու հնարավորություն կստեղծվի։ Իսկ առողջությունը պահպանելու համար պետք է առողջ ապրելակերտ վարել։

Armeniasputnik.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեզ համար ստեղծվելու է հնարավորություն՝ շտկելու 2020-ի կորուստները

Հաջորդ գրառումը

Հայերիս վրա նահանջ տարիները լավ չեն գալիս, գրանցվել են ամենաողբերգական դեպքերը. Մեսրոբյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Հայերիս վրա նահանջ տարիները լավ չեն գալիս, գրանցվել են ամենաողբերգական դեպքերը. Մեսրոբյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական