Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պաշտպանական գիծը մնացել էր, բայց թշնամին արդեն մեր թիկունքում էր․ Տարոն Տոնոյան

28/09/2021
- Տեղական, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լավ հրամանատարը կարող է պարտվող զորքին հերոսության տանել և դարձնել հաղթողների բանակ,  իսկ վատ հրամանատարը կարող է մեր քաջ տղաների մեջ խուճապ առաջացնել և դարձնել փախչողների բանակ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը՝ համեմատելով Արցախյան առաջին և երրորդ պատերազմները։

Այս պատերազմում պարտությունը, նրա համոզմամբ, տգիտության, խուճապի, ղեկավարել չկարողանալու, անընդունակության, հիստերիայի մեջ ընկնելու հետևանք էր, իսկ այս ամենին «դավաճան» որակումը տալը դատարանի գործն է։

Նա առաջին օրից էր Արցախ գնացել՝ Ջրական (Ջաբրայիլ), և շատ բաներ այդպես էլ անհասկանալի է մնացել, օրինակ, ինչպե՞ս եղավ, որ պաշտպանական գիծը մնացել էր, բայց թշնամին արդեն իրենց թիկունքում էր և տղերքը երեք կողմից շրջափակման մեջ էին։

«Պատերազմի լուրը առավոտյան լսեցինք՝ ժամը 7։30-ի սահմաններում։ Անմիջապես վեր կացա, ուղևորվեցի հիվանդանոց, և ի ուրախություն ինձ պիտի ասեմ, որ մեր բժիշկներն արդեն այնտեղ էին։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմի առաջին օրերին մեծածավալ գործողությունների ժամանակ դեռևս մինչև թիկունքից դեղորայքի իմաստով, բժշկական պարագաների իմաստով օգնության հասնեն, մենք մեր պահուստային միջոցներով, դեղորայքներով անմիջապես ուղևորվեցինք և արդեն երեկոյան 5։30-ի շրջանում մտանք Ջաբրայիլ։ Բանակի բուժծառայության հետ մեր գործողությունները համադրեցինք և մեր բժիշկները բաժանվեցին երկու խմբի՝ կեսը ուղևորվեց Հադրութ, իսկ մյուս կեսը Խնձորեսկով իջանք դեպի Ջաբրայիլ»,-վերհիշեց Տարոն Տոնոյանը։

Այդ օրը նա չէր պատկերացնում պատերազմի մասշտաբները, բայց քանի որ տեսել էր Արցախյան առաջին պատերազմը, տեսել էր Քառօրյա պատերազմը, արդեն սեպտեմբերի 29-30-ին նրա համար հասկանալի էր, որ սա լրիվ այլ պատերազմ է, իսկական, ծայրահեղ ծանր պատերազմ էր սպասվում մեզ, որի մասին, իհարկե, զգուշացրեց թիկունքում գտնվող իր ընկերներին, ովքեր հնարավորություն ունեին ազդելու քաղաքական գործընթացների վրա։

«Ասացի, որ չափազանց ծանր պատերազմ է սպասվում մեզ, պետք է պատրաստ լինենք, բայց, անկեղծ ասած, որ այսպես պիտի վերջանար, այսքան մարդկային կորուստներով, այսպիսի տարածքային կորստով, անկեղծ ասած, չէի պատկերացնում»,-ասաց Տարոն Տոնոյանը։

Բժիշկն առաջինն էր, որ հրապարակային խոսեց կամավորներին առանց սաղավարտ ու զրահաբաճկոն առաջնագիծ ուղարկելու հանցագործության մասին։

«Պատերազմի առաջին  օրերին, երբ կռվում էր կանոնավոր պաշտպանության բանակը, մեր կամավորները հիմնականում վերջույթների վնասվածքներով էին գալիս և փոքր տոկոս էին կազմում կրծքավանդակի, որովայնի և գլխի վիրավորումները։ Բայց երբ կամավորները եկան՝ շատերը գալիս էին ոգևորված, բոլորը հերոսներ էին իհարկե, բայց այս պատերազմը 90-ականների պատերազմը չէր, այստեղ այնպիսի զենքեր կիրառվեցին, այնպիսի ծանր մարտեր էին ընթանում, որ շատ մեծ կորուստներ ունեցանք արդեն հետո կամավորների մեջ սաղավարտներ և զրահաբաճկոններ չլինելու պատճառով։ Սրա գնահատականը հետո պետք է տան անպայման։ Գնահատական ես հիմիկվանից կարող եմ տալ․ սա հանցագործություն է»,-ասաց Տարոն Տոնոյանը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

https://youtu.be/Xq0lqVvSapM
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետք է հասնենք մեր նպատակին՝ այս իշխանություններին հեռացնելուն․ Վահե Հակոբյան

Հաջորդ գրառումը

Ապօրինի զինամթերք է հայտնաբերվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նա նորից «Դուխով» գլխարկով «սեր ու սրտիկ» է քարոզում փորձելով պեղել մեռած նարատիվներից փշուրներ. Վլադիմիր Մարտիրոսյան

28/10/2025
Նորություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի ամբողջ բաժանմունքի բժիշկներ ազատվել են աշխատանքից. Անուշ Պողոսյան

28/10/2025
Հոգևոր

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք. Արագածոտնի Թեմ

28/10/2025
Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025
Հաջորդ գրառումը

Ապօրինի զինամթերք է հայտնաբերվել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ի վերջո ո՞ւմ սեփականությունն է Հովհաննավանքը. Կադաստրի կոմիտեի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025

Խորհրդային Միության փլուզումից հետո հողի սեփականատեր հանդիսացել է բացառապես Հայաստանի Հանրապետությունը, և  ՀՀ կառավարությունն ու օրենսդիր մարմինն են որոշել, թե...

ԿարդալDetails

Նա նորից «Դուխով» գլխարկով «սեր ու սրտիկ» է քարոզում փորձելով պեղել մեռած նարատիվներից փշուրներ. Վլադիմիր Մարտիրոսյան

28/10/2025

Հովհաննավանքում մատուցված պատարագին ես ինքս էլ եմ մասնակցել և բացառապես դրական եմ դրան վերաբերվում. Կադաստրի կոմիտեի նախագահ

28/10/2025

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի ամբողջ բաժանմունքի բժիշկներ ազատվել են աշխատանքից. Անուշ Պողոսյան

28/10/2025

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք. Արագածոտնի Թեմ

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական