Շաբաթ, Փետրվարի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շիրակից հայ 62 զինծառայողներին Ադրբեջանը ներկայացրել է իբրև ահաբեկչական գործողություններ իրականացնողներ․ Արման Թաթոյան

12/01/2021
- Տեղական, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ է հասցեագրել, որ իրենք իրականացրել են հակահաբեկչական միջոցառում և հայտնաբերել 62 զինծառայողի, որոնք, ըստ իրենց, բոլորն էլ Շիրակից են՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Այդ նամակում նշված էր, որ նրանք կալանավորված են, նրանց նկատմամբ իրականացվում են քննչական վարույթներ: Ընդգծվում է, որ նրանք Հայաստանից ուղարկվել են, իրենց ձևակերմամբ, Ադրբեջանի Լաչինի շրջան, Ադրբեջանի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով: Դրա հիման վրա նաև քաղաքական եզրահանգումներ են արվում՝ նշելով, որ Հայաստանը խախտել է նոյեմբերի տասին ստորագրված եռակողմ հայտարարությունը»,-ասաց նա:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ երբ այդ նամակն ուսումնասիրում են, հնարավոր է պատկերացում կազմել Ադրբեջանի փոփոխված քաղաքականության մասին, որն իրականացնում են այս ժամանակահատվածում՝ կապված հայ գերիների հետ:

«Ակնհայտ հարցը քաղաքականացնում են, մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը քաղաքականացնելն անթույլատրելի է:  Ռազմագերիները կամ քաղաքացիական անձինք ռազմական գործողությունների դադարից հետո պետք է ազատ արձակվեն ու վերադարձվեն իրենց երկրներ: Նրանց ձերբակալելն ու կալանավորելը դիտվում է որպես պատիժ ու նույնպես արգելվում է:  Ավելին՝ այս հարցերի արհեստական ձգձգումը ևս արգելվում է և դա նույնպես պատերազմական հանցագործություն է: Գերիների հետ կապված հարցերի քաղաքականացումը բացարձակ անթույլատրելի է»,-նշեց Արման Թաթոյանը:

Նա վստահեցրեց, որ եթե տարածքային հարցերով կարող են պայմավորվածությունների հասնել, այս հարցով նման բան չկա՝ գերիներին վերադարձնելու պահանջը գործում է անկախ նրանից, եռակողմ հայտարարության մեջ դա նշվա՞ծ է, թե՞ ոչ:

«Իրենք ձերբակալել են մեր հայրենակիցներին, ուզում են ձգձգել գործընթացը և իրականացնում են իրավական գործընթացների բացահայտ չարաշահում: Արհեստական գործընթացներով քողարկում են մեր տղաների վերադարձը: Ադրբեջանն անընդհատ է ձգձգել գերիների վերադարձը, և անում են մեր հասարակությանը, գերիների ընտանիքներին հոգեբանական տառապանքներ պատճառելու համար: Գերիների հարցը կապված է նաև հայատյացության հետ»,-ասաց նա:

Արման Թաթոյանը մտահոգիչ է համարում, որ Ադրբեջանը անընդհատ չի հայտարարում գերիների իրական թիվը:

«Մեր տվյալներով՝ իրենց մոտ ավելի շատ մարդ կա, քան այն 44 անձինք, որոնք վերադարձվեցին, և հիմա էլ այդ թիվը մեծ է»,-ասաց Արման Թաթոյանը:

Նա ևս հստակ թիվ չհնչեցրեց՝ նշելով, որ այդ հարցի շուրջ հրապարակումն իր ենթակայության տակ չէ:

Մանրամասն՝ տեսանյութում․

https://youtu.be/H2FOJuOZYzg

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ․ ՊՆ

Հաջորդ գրառումը

Պատերազմում անհետ կորածի հորը սպառնում է 5-10 տարվա ազատազրկում մեքենայով ՊՆ-ի դարպասներին հարվածելու համար. aysor.am

Համանման Հոդվածներ

Նորություններ

Այս պահի դրությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար ակնհայտ մրցակից չի երևում. Ալեն Սիմոնյան

14/02/2026
Նորություններ

Մեր Սահմանադրությունը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագիրը կնքելու համար․ պատրաստ ենք հենց վաղն էլ այն ստորագրել․ Պապոյան

14/02/2026
Նորություններ

Փաշինյանը սրելու է խաղը՝ ահագնացնելով ապօրինության ծավալը. Տիգրան Աբրահամյան

14/02/2026
Նորություններ

Ամերիկյան զենքից մինչև էներգետիկ նոր պլաններ. ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքներն ու հեռանկարները. Մարուքյան

14/02/2026
Հաջորդ գրառումը

Պատերազմում անհետ կորածի հորը սպառնում է 5-10 տարվա ազատազրկում մեքենայով ՊՆ-ի դարպասներին հարվածելու համար. aysor.am

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական