Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լեռնային պատրաստությունը զրո է հայկական բանակում․ Վովա Վարդանով

20/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լեռնային պատրաստությունը զրո է հայկական բանակում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Ողջ մնալու արվեստ» ՀԿ հիմնադիր, առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովը։

«Ես կարամ մարջ գամ ցանկացածի հետ՝ մենք լեռնային բրիգադներ ունենք, և ոչ մի լեռնային բրիգադ չունի այդքան լեռնային համազգեստ և հանդերձանք, որքան հասարական կազմակերպություն ՈՄԱ-ն՝ մերը․ դա ծիծաղ է առաջացնում։ Լեռնային բրիգադ 1000-ից ավելի մարդով և մեր կազմակերպությունը, որը մի կերպ 50-60 հոգի կարողացավ մի ստորաբաժանման կորիզ դառնալ»,-ասաց նա։

Բանն այն է, որ հայկական բանակը, Վարդանովի խոսքով, ստեղծվել է նույնիսկ ոչ թե որպես Խորհրդային բանակի կրկնօրինակ, այլ որպես ցարական բանակի կրկնօրինակ, բացի դրանից մենթալիտետով, հոգեվիճակով չի համապատասխանում հայի մտածելակերպին։

Նրա համոզմամբ հայերը ինդիվիդուալիստ ազգ են, պատերազմում են լեռներում, զուտ որովհետև լեռնոտ վայրում ենք ապրում և, եթե մենք պատրաստվում ենք ռուսական ուստավների ընդամենը թարգմանությամբ՝ ռուսական ռազմական գործի և գիտելիքների հիման վրա, գալիս է մի իրավիճակ, որ, ասենք, «դասակը պաշտպանության մեջ» բաժնում կարդում ենք անապատ, անտառ, հետո նոր ընդամնեը մի թերթ՝ սարեր։ Ստացվում է, որ բանակը պատրաստում ենք այնպիսի գիտելիքներով, որոնք հայ սպան հնարավորություն չի ունենալու կիրառել։

Վովա Վարդանովի հիմնադրած «Ողջ մնալու արվեստ» մասնավոր կազմակերպությունում երիտասարդներին ռազմական գործ են ուսուցանում այլ մեխանիզմով։

«Զենք վերցնել, կրակել, գրոհել, պաշտպանվել, ժամանակակից զենքը կիրառել ժամանակակից ձևերով․․․ մեր ռազմական գործի հիմքում ռազմական գիտելիքների բուրգը կառուցված է մի պլատֆորմի վրա, որը ռուս-ճապոնական պատերազմի արդյունքում ջախջախիչ պարտությունից հետո ռուսական ցարական ռազմական միտքը ռեֆորմներ արեց ու դա գրեթե անփոփոխ եկել հասել է մեզ»,-պարզաբանեց նա։

Վովա Վարդանովը չի ասում, որ բանակը չի կարող զինվոր պատրաստել, պարզապես մինչև բանակն գնալը, եթե երիտասարդը զինվորական գործին վարժվի որևէ կազմակերպությունում, ապա ավելի կարճ ժամանակահատված կպահանջվի՝ բանակում լիարժեք մարտունակ դառնալու համար։

«Ռազմական գործը սիրում է պրագմատիզմ․ եթե զորակոչիկին երկու տարով բանակ ես տանում ու ինքը կես տարի ոչ մի բան չի իմանում, որպես զինվոր քիչ պիտանի է դառնում կամ էլ լրիվ անպիտան։ Փաստորեն, ինքը մեկ ու կես տարի է ծառայում երկուսի փոխարեն։ Ինչի՞ համար, որովհետև շատ բաներ սովորում է՝ որոշ բաներ սովորում է ֆիզիկայի օրենքներից, որոշ բաներ քիմիայի օրենքներից, անատոմիայից է որոշ բաներ սովորում, բուժպատրաստություն է անցնում և այլն, շատ բաներ է անցնում։ Այդ նույն առարկաները հնարավոր չէ՞ դպրոցում ստանալ և ինքը գնա բանակ արդեն պատրաստի զինվոր։ Եթե դպրոցում հնարավոր չէ, ապա նախաբանակային պատրաստություն պիտի կիրառվի, ոնց որ մենք ենք անցկացնում նորակոչիկների հետ մեր աշխատանքները։ Եվ բանակում ինքը ավելի պիտանի կլինի եթե անգամ առաջին օրվանից չէ, ապա երկրորդ ամսվանից»,-մանրամասնեց Վովա Վարդանովը։

Ի՞նչ է պետք, որպեսզի նախազորակոչային պատրաստություն տվող այսպիսի կազմակերպություններն ավելի շատ լինեն և ներգրավեն բոլոր երիտասարդներին․ Վովա Վարդանովն ասւոմ է՝ առաջին հերթին ժողովուրդը պետք է սոցիալական պատվեր իջեցնի իր վարձու աշխպատողներին՝ իշխանավորներին։

«Մանավանդ այս կառավարությունը ֆլյուգերի նման նայում է ժողովրդի կարծիքին, ցանկացած պոպուլիստական իշխանություն միշտ նայում է՝ էլեկտրատը ի՞նչ կմտածի։ Եթե էլեկտորատը հասկանա այս վտանգները, կհասկանա, որ պիտի հմտանա ռազմական գործի մեջ»,-ասաց Վարդանովը։

Երբ ժողովրդի կողմից պետությանը սոցիալական պատվերը լինի, պետության գործն է, որ ընտրի՝ ո՛ր ճանապարհով գնա սոցիումի կենսունակությունը բարձրացնելու համար։

«Պետությունն այդ ժամանակ առաջարկում է՝ գնանք, ասենք, Ֆինլանդիայի ճանապարհով, որ երիտասարդը բանակից զորացրվելուց հետո էլ տարին մեկ անգամ 15 օրով ռազմական պատրաստություն անցնի, բայց ոչ բանակում, այլ որևէ մասնավոր ՀԿ-ում կամ կուսակցությունում։ Թե՞ «ժող ջան», կարո՞ղ է Սինգապուրի ճանապարհն է ձեզ ավելի նախընտրելի, երբ ամեն դետալը պետությունը տիրություն է անում և դու տարվա մեջ այդ 15 օրը բանակի կազմում ես անցնում ռազմական վերապատրաստում։ Թե՞ ուզում ես շվեյցարական մոդելը, որն ընդհանրապես բանակում չի ծառայում, միևնույն ժամանակ, մինչև 60 տարեկանը մշտական բանակում է ծառայում։ Ո՞ր մոդելն է ձեզ հոգեհարազատ։ Այդ ժամանակ արդեն գործը տեղից կշարժվի»,-ասաց նա։

Վովա Վարդանովի համոզմամբ՝ մենք պիտի հասկանանք, որ, եթե ապրել ուզում ենք, վարձու չինովնիկներին պիտի ստիպենք, որ մեր կենսունակության մասին ոչ թե մտածեն, այլ աշխատեն այդ ուղղությամբ։

Աննա Բալյան

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

https://youtu.be/s4Wyf08u-F8

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռազմական դրություն պահելով, Շուռնուխում թուրքը գալիս, ասում է ` այս տները պիտի ազատեք. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Բրիտանիայի յուրաքանչյուր տասներորդ բնակիչ վարակվել է կորոնավիրուսով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025
Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025
Նորություններ

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025
Նորություններ

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025
Հաջորդ գրառումը

Բրիտանիայի յուրաքանչյուր տասներորդ բնակիչ վարակվել է կորոնավիրուսով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին շրջանների մեծ մասում,  16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ը, 16-ի...

ԿարդալDetails

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական