ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Հայաստանի ԱԳՆ-ն հայտնեց, որ անբարոյական սրիկայի մոտ ԱԳ նախարար աշխատողը աշխատանքային այցով Վրաստանում է։ Վրաստանի ԱԳՆ-ն իր հերթին այցի մակարդակը էլ ավելի է իջեցնում, անվանելով այն ոչ թե աշխատանքային, այլ ոչ ֆորմալ։ Առաջին հայացքից է սա մանրուք։ Դիվանագիտության մեջ շատ բան մանրուքներով են ի ցույց դնում։ Քանի սրանք են մեզ ներկայացնում, այդպես է լինելու բոլոր մակարդակներում։ Անգամ հարեւանների մոտ»։